Իլյա Գլիննիկով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իլյա Գլիննիկով
Ծնվել էսեպտեմբերի 19, 1984(1984-09-19)[1] (39 տարեկան)
ԾննդավայրՆովոմոսկովսկ, Տուլայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՌուսաստանի թատերական արվեստի համալսարան
Քաղաքացիություն Ռուսաստան
Մասնագիտությունդերասան, կինոդերասան և հաղորդավար

Իլյա Իլյիչ Գլիննիկով (Մեսխի) (ռուս.՝ Илья Ильич Глинников (Месхи), սեպտեմբերի 19, 1984(1984-09-19)[1], Նովոմոսկովսկ, Տուլայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), թատրոնի, կինոյի և հեռուստատեսության ռուս դերասան, հեռուստահաղորդավար։ Առավել հայտնի է «Ինտերնները» սերիալում կատարած Գլեբ Ռոմանենկոյի դերով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոր կողմից Իլյա Գլիննիկովն ունի վրացական արմատներ։ Նա ունի նաև կրտսեր եղբայր։ Իլյա Գլիննիկովը երեք տարեկանից մինչև դպրոցական տարիներն զբաղվել է պարերով, դպրոցում սովորելու ընթացքում յոթ տարի զբաղվել է ֆուտբոլով, զուգահեռաբար հինգ տարի զբաղվել է լողով։ Մինչև հինգերորդ դասարանը եղել է գերազանցիկ։ Ապա սկսել է զբաղվել երաժշտությամբ, պարով, մասնակցել ինքնագործունեությանը դպրոցում և նրանից դուրս։ Իններորդ դասարանում Իլյան հաղթել է Հայրենական մեծ պատերազմին նվիրված մրցույթում իր պապին նվիրված բանաստեղծությամբ։ Գիմնազիան ավարտելուց հետո ստեղծել է իր պարային կոլեկտիվը, բեմադրել շոու և նրանով մասնակցել Ռուսաստանի հիփ-հոփի առաջնությանը Մոսկվայում, որտեղ զբաղեցրել է երկրորդ տեղը։ Ավարտել է Նովոմոսկովսկի ֆիզկուլտուրայի և սպորտի քոլեջը։ Ապա ընդունվել է «Urbans» պարային-թատերականացված շոու, բայց պրոդյուսերների հետ ունեցած հայացքների հակասության պատճառով հեռացել է թիմից և ստեղծել իր կոլեկտիվը։ Այդ ժամանակ Իլյան սկսել է շատ նկարահանվել գովազդային հոլովակներում, երաժշտական տեսահոլովակներում։

Չինստանում երեքամսյա հյուրախաղերից հետո Իլյա Գլիննիկովը որոշել է սովորել թատերական բուհում և ընդունվել է Ռուսաստանի թատերական արվեստի համալսարան՝ Վալերի Գարկալինի կուրս։ Դրանից հետո նա մեկնել է ԱՄՆ՝ մասնակցելու վարպետության դասերի «Լի Ստրասբերգ և Ջուլ Արտ» թատերական դպրոցում, որտեղից վերադառնալուց հետո մասնակցել է «Բրեմենյան երաժիշտներ» մյուզիքլին։

2014 թվականի ապրիլի 9-ին վարել է «Такое кино!» («Այսպիսի կինո») հաղորդումը ТНТ ալիքով։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանսակցել է ТНТ ալիքի «Ամուրի» (ռուս.՝ «Холостяк») շոուի հինգերորդ եթերաշրջանին որպես գլխավոր հերոս։ Եզրափակչում Իլյայի ընտրյալը դարձել է Եկատերինա Նիկուլինան։ Հետագայում նրանք բաժանվել են։

Երկրպագում է Մոսկվայի «Սպարտակ» ֆուտբոլային ակումբին։

2019 թվականին մասնակցել է ТВ-3 ալիքի «Վերջին հերոսը» շոուի յոթերորդ եթերաշրջանինով, որտեղ դարձել է եզրափակչի երկու մասնակիցներից մեկն ու հաղթանակը զիջել Անֆիսա Չեռնիխին[2]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2008 – Ակումբ (ռուս.՝ Клуб) – բոյս-բենդի մասնակից
  • 2009 – Ունիվեր (ռուս.՝ Универ) – Պաշան Ագապովկայից, Կուզյայի ընկերը (№ 147 սերիայում)
  • 2009 – Առաջին սեր (ռուս.՝ Первая любовь) – Իվան
  • 2010-2016 – Ինտերնները (ռուս.՝ Интерны) – Գլեբ Վիկտորովիչ Ռոմանենկո
  • 2010 – Մառախուղ (ռուս.՝ Туман) – շարքային Անտոն Չիրկո, «Бабник»
  • 2011 – Ծիծեռնակի բույն (ռուս.՝ Ласточкино гнездо) – Կիրիլ
  • 2012 – Սովորեցնում են կիթառ նվագել (ռուս.՝ Обучаю игре на гитаре) – Մարկովը երիտասարդ տարիքում
  • 2013 – Залётчики – Լյոխա
  • 2013 – Տան կառավարիչ (ռուս.՝ Домоправитель) – Լյոշա Ագաֆոնով
  • 2013 – Կկվիկ (ռուս.՝ Кукушечка) – Վանյա Պուֆիկ
  • 2014 – Սպորտում միայն աղջիկներ են (ռուս.՝ В спорте только девушки) – Նիկիտա («Кит»), սնոուբորդիստ
  • 2014 – Ուղեկցորդ (ռուս.՝ Проводник) – Դենիս Պեռլով
  • 2016 – Աշխարհի տանիքը (ռուս.՝ Крыша мира) – Միշա
  • 2016 – Սեր սահմանափակումներով (ռուս.՝ Любовь с ограничениями) – Ռոմա
  • 2016 — Витя в законе – Արտյոմ[3]
  • 2017 – Ամեն ինչ կվերադառնա (ռուս.՝ Всё вернётся) – Անտոն Անտիպով
  • 2017 – Ֆորս-մաժոր (ռուս.՝ Форс-мажор) – Արտյոմ

Թատերական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոզեֆ Բոյսի անվան թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Երրորդ հերթափոխ» (ռեժիսոր՝ Ֆիլիպ Գրիգորյան) – ներկայացման բեմադրություն[4], ներկայացվել է ռուսական «Ոսկե դիմակ» ազգային թատերական մրցանակի, 2010 թվական[5]

Երմոլովայի անվան թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ամենուր կյանք է» (ռուս.՝ «Всюду жизнь», ռեժիսոր՝ Եգոր Դրուժինին) – «Перекати-поле»[6]

«Անտրե» թատերական գործակալություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Բախտավոր համար» (ռեժիսոր՝ Միխայիլ Ցերիշենկո) – Իգոր[7]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. «"Последний герой. Актёры против экстрасенсов" по субботам 19:00». posledny-geroi.tv3.ru. Վերցված է 2019 թ․ մայիսի 27-ին.
  3. Павел Прилучный и звезды лучших российских комедий снимутся в новом сериале НТВ // НТВ.Ru
  4. Театр. Doc / / Третья Смена
  5. Золотая Маска — Фестиваль И Премия
  6. «Ilya Glinnikov». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 17-ին.
  7. Счастливый номер, отзывы на спектакль, постановка Антреприза — Афиша-Театры

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]