Իզաբելլա Տորոնացի
Իզաբելլա Տորոնացի | |
---|---|
Ծնվել է | 12-րդ դար |
Ծննդավայր | անհայտ |
Մահացել է | 13-րդ դար |
Մահվան վայր | անհայտ |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Ամուսին | Ռուբեն Գ |
Ծնողներ | հայր՝ Humphrey III of Toron?, մայր՝ Stephanie of Milly? |
Երեխաներ | Ալիծ Ռուբինյան և Փիլիպպինե Ռուբինյան |
Իզաբելլա Տորոնացին (ծնվել է նախքան 1166 թվականը - մահացել է 1192 - 1229 թվականներին ընկած ժամանակահատվածում), ով նաև հայտնի է որպես Իզաբել կամ Զաբել՝ Տորոնի տիրակալ Համֆրի III-ի և նրա կնոջ՝ Ստեֆանի Միլիի դուստրը։ Իզաբելլան ինքնին Թորոնի տիտղոսավոր տիկին էր և իր ամուսնությունից հետո դարձավ նաև Հայաստանի արքայադուստրը։
Կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ կյանք և ամուսնություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իզաբելլան երկու երեխաներից մեծն էր, նա ուներ մեկ կրտսեր եղբայր՝ Համֆրին։ Նրանց հայրը մահացել էր, երբ երեխաները դեռ անչափահաս էին, իսկ մայրը նորից ամուսնացել է ևս երեք անգամ։ Իրենց մոր երրորդ ամուսնությունից Ռեյնալդ Շատիլոնի հետ ընտանիքում երեխաների թիվը ավելացավ ևս երկուսով՝ Ռայմոնդը, ով մահացավ երիտասարդ տարիքում, և Ալիսը, ով ամուսնացավ Էստեի Ազցո VI-ի հետ։
1181 թվականի սկզբին Հայաստանի իշխան Ռուբեն III-ը ուխտագնացության գնաց Երուսաղեմ և այնտեղ 1181 թվականի փետրվարի 4-ին/1182 թվականի փետրվարի 3-ին Ստեֆանիի միջամտությամբ ամուսնացավ Իզաբելլայի հետ։ Իզաբելլայի ամուսնությունից մոտ մեկ տարի անց նրա եղբայրն ամուսնացավ Երուսաղեմի Իզաբելլա I-ի հետ,ով այդ ժամանակ անչափահաս էր։ Ռուբենն ու Իզաբելլան ամուսնացած էին ընդամենը հինգ տարի, որի ընթացքում ունեցան երկու դուստր․
- Ալիսը (1182 – 1234-ից հետո), նախ Սասունցի Հեթումի, ապա՝ Տրիպոլիի կոմս Ռայմոնդ IV-ի, այնուհետև՝ Կորիկոսի Վահրամի կինը։
- Փիլիպպինե (1183 – մինչև 1219 թվականը), նախ Սասունցի Շահանշահի և ապա՝ Նիկեայի կայսր Թեոդոր Ա Լասկարիսի կինը։
1183 թվականին Ռուբենը Անտիոքի արքայազն Բոհեմոնդ III-ի կողմից գերեվարվեց և բանտարկվեց Անտիոք կատարած այցի ժամանակ։ Նա ազատ արձակվեց Անտիոքի իշխանին մեծ փրկագին վճարելուց հետո։ Ռուբենը հրաժարվեց գահից 1187 թվականին՝ հօգուտ իր եղբոր՝ Լեոյի, որից հետո Իզաբելլան դադարել է լինել արքայադուստր։ Ռուբենն այնուհետև հեռացել է Դրազարկի վանք, որտեղ նա մահացել է[1], ՝ թողնելով Իզաբելային և նրանց երկու փոքր դուստրերին։
Հետագա կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Իզաբելլան Ռուբենի մահից հետո երբեք նորից չամուսնացավ. նրա տեգրը՝ Լեոն սկզբում Ալիսի և Փիլիպինեի «խնամակալն ու դաստիարակն» էր, բայց ի վերջո նա բաց թողեց նրանց և նրան հաջորդեցին իր ժառանգները։ Իզաբելի երկու դուստրերն էլ ամուսնացան մոտավորապես նույն ժամանակահատվածում՝ 1189 թվականին։ 1193 թվականի մայիսին նրանց ամուսինները սպանվեցին։
1197 թվականին և՛ Համֆրին, և՛ Ստեֆանին մահացել էին, քանի որ Համֆրին թագուհի Իզաբելլայի հետ իր աղետալի ամուսնությունից ոչ մի ժառանգներ չուներ, իր հողերը փոխանցվեցին քրոջը՝ Իզաբելային՝ նրա ամենամոտ ազգականին։ Իզաբելլան ժառանգել է Թորոնի և Օուլտրեորդեյնին իշխելու իրավունքները, սակայն նա չի իրականացրել իր գործառույթը, քանի որ տարածքները գտնվում էին մուսուլմանների տիրապետության տակ։ Թորոնը մնաց խաչակիրների տիրապետության տակ մինչև 1187 թվականը, երբ այն ընկավ Սալահ ադ-Դինի զորքերի ձեռքը Հաթթինի ճակատամարտից հետո, և նա ավերեց խաչակիրների նահանգները։ Տասը տարի անց՝ 1197 թվականի նոյեմբերին, Թորոնը պաշարվեց Երրորդ խաչակրաց արշավանքի ժամանակ՝ գերմանական զորախմբի կողմից, սակայն Էլ-Սեյդի և Ֆաուզայի ցեղերի մուսուլմանական կայազորը հաղթեց մինչև Եգիպտոսից օգնություն հասավ։
Իզաբելլայի մահվան ստույգ ամսաթիվ չկա, ենթադրվում է, որ նա մահացել է 1192-ից 1229 թվականներին ընկած ժամանակահատվածում, սակայն նա իր ամուսնուց ավելի է ապրել․ հնարավոր է նաև,որ նա ավելի երկար է ապրել քան իր երիտասարդ դստուրը, ով մահացել էր մինչև 1219 թվականը։ Իզաբելլայի մահից հետո նրա իրավունքները Թորոնի և Օլտրեորդեյնի նկատմամբ ժառանգեց նրա ավագ դուստր Ալիսը։ Թորոնը վերականգնվեց Յաֆայի պայմանագրի միջոցով 1229 թվականին, և Ալիսը դարձավ Թորոնի տիկինը՝ այդ տիտղոսը փոխանցելով իր ժառանգներին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ghazarian, Jacob G.. The Armenian Kingdom in Cilicia during the Crusades: The Integration of Cilician Armenians with the Latins (1080–1393).
Հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախորդող՝ Համֆրի |
Տորոնի Տիտղոսակիր տիկինը ((Իսլամական օկուպացիա)) 1197–նախքան 1229 |
Հաջորդող՝ Ալիս |