Jump to content

Փիլիպպինե Ռուբինյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փիլիպպինե Ռուբինյան
Փիլլիպպինէ Ռուբինյան
Ռուբինյանների դրոշ
Նիկիայի կայսրուհի
1214-1216
 
Մասնագիտություն՝ գերիշխան
Ծննդյան օր 1183[1]
Վախճանի օր 1210-ականներ
Դինաստիա Ռուբինյաններ
Քաղաքացիություն Նիկիայի կայսրություն և  Կիլիկիայի Հայկական Իշխանություն
Հայր Ռուբեն Գ
Մայր Իզաբելա Թորոնցի
Ամուսին Թեոդոր Ա Լասկարիս
Զավակներ Կոնստանդին Լասկարիս

Փիլիպպինե Ռուբինյան (անգլ.՝ Philippa of Armenia, հուն․՝ Φιλίππα της Αρμενίας, 1183[1] - 1210-ականներ), Նիկիայի կայսրուհի (1214-1216), Սասունի իշխանուհի (1193), Կիլիկիայի իշխան Ռուբեն Գ-ի և Իզաբելլա Թորոնցու կրտսեր դուստրը, Նիկիայի կայսր Թեոդոր Ա Լասկարիսի կինը, Կոստանդին Լասկարիսի մայրը, Ռուբինյանների իշխանական տոհմից[2][3]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Փիլիպպինեն նշանվել էր Չորտվանել Սասնեցու որդի Շահնշահի հետ, որի մահվանից (1193) հետո ամուսնացել էր Նիկիայի կայսր Թեոդոր Ա Լասկարիսի հետ, որից ունեցել էր Կոստանդին Լասկարիսին[2]։ Շուտով Թեոդոր կայսրը գժտվում է նրա հետ և նրան հետ ուղարկելով Կիլիկիա՝ ամուսնանում է Կոստանդնուպոլսի լատին կայսեր դուստր Մարիամի հետ[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Pas L. v. Genealogics — 2003.
  2. 2,0 2,1 «Սիսուան», Ղևոնդ Ալիշան, Վենետիկ, 1885, էջ 58, 79, 441.
  3. 3,0 3,1 «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1944, Հատոր 5, Ցուցակ 1, Էջ 201․