Իգուանա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իգուանա
Իգուանա
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Սողուններ
Կարգ Թեփուկավորներ
Ընտանիք Իգուանաներ
Լատիներեն անվանում
Iguana


Իգուանա (անգլ.՝ /ɪˈɡwɑːnə/[1][2] իսպ.՝ [iˈɣwana]), խոտակեր մողեսների տեսակ է, որոնք բնիկ են Մեքսիկայի արևադարձային տարածքներում, կենտրոնական Ամերիկայում, Պոլինեզիայի մի քանի կղզիներում, որոնցից են Ֆիջին և Տոնգան և Կարիբյան կղզիները։

Այս տեսակը հայտնաբերվել է 1768 թվականին ավստրացի բնագետ Ժոզեֆ Նիկոլա Լաուրենտին և նշվում է նրա գրքերում՝ Specimen Medicum, Exhibens Synopsin Reptilium Emendatam cum Experimentis circa Venena։ Տարբերակված են 2 տարատեսակներ, որոնք ընդգրկված են Իգնուանա տեսակում․ կանաչ իգուանա, որը տրված տարածքներում հայտնի ընտանի կենդանի է, և փոքր անթիլյան իգուանա, որը բնիկ է Փոքր Անտիլյան կղզիներում։

Իգուանա անվանումը եկել է իսկական Թաինո անվան տարատեսակից՝ Իվանա[3]։

Այս 2 տարատեսակները ներառված են, ինչպես նշվեց, Իգուանա տեսակում, որն էլ ընդգրկված է Իգուանա ընտանիքում։

Կենսաբանություն և հոգեբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմնի երկարությունը կարող է հասնել 1,5 մ-ից մինչև 1,8 մ` պոչով։ Ունի ստորին ծնոտի ծալքեր (Դյուլափ), մի շարք կռնակներ, որոնք տարածվում են մինչև պոչը, «երրորդ աչք» գլխում։ Այս լուսազգայունը օրգանը (պարիենտալ աչք), տեսանելի որպես գունատ լայն թեփուկ գլխի վերևում։ Վզի ներքևում կան փոքր թեփուկներ, որոնք կոչվում են թմբիկավոր թեփուկներ։ Սրանք բազմագույն են, տեսանելի են մոտիկից։ Ունի լայն կլոր թեփուկներ այտերի վրա, որոնք հայտնի որպես Սուբիմատիկ վահան[4]։

Իգուանաները հիանալի տեսողություն ունեն, կարող են տեսնել ստվերը և լույսը ու տարբերակել դրանք, ճանաչել առարկաներ հեռվից։ Աչքերը նրանց օգնում են խիտ անտառում ուտելիք գտնելուց։ Նրանք նաև օգտագործում են վիզուալ ազդանշաններ՝ տեսակակիցների հետ հաղորդակցվելու համար[4]։

Տիպանիումը՝ իգուանաների թմբկաթաղանթը, գտնվում է սաբտիմանիկ վահանի և աչքի միջև։ Իգուանաներ նկատելը սովորաբար դժվար է, քանի որ նրանք հարմարվում են միջավայրի գույներին՝ գիշատիչներից խուսափելու համար[4]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Cambridge Dictionary
  2. «Oxford Dictionaries». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 20-ին.
  3. Coles, William (2002), «Green Iguana» (PDF), U.S.V.I. Animal Fact Sheet #08, Department of Planning and Natural Resources US Virgin Islands Division of Fish and Wildlife
  4. 4,0 4,1 4,2 Lazell, J.D. (1973), «The lizard genus Iguana in the Lesser Antilles», Bulletin of the Museum of Comparative Zoology, New York, vol. 145, էջեր 1–28

Խորհուրդ է տրվում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Frost, D.E. and R.E. Etheridge (1989) A Phylogenetic Analysis and Taxonomy of Iguanian Lizards (Reptilia։ Squamata). Univ. Kansas Mus. Nat. Hist. Misc. Publ. 81
  • Frost, D.R., R. Etheridge, D. Janies and T.A. Titus (2001) Total evidence, sequence alignment, evolution of Polychrotid lizards, and a reclassification of the Iguania (Squamata։ Iguania). American Museum Novitates 3343։ 38 pp.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իգուանա» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իգուանա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 309