Ժոզեֆ-Միշել Մոնգոլֆիե
Ժոզեֆ-Միշել Մոնգոլֆիե ֆր.՝ Joseph-Michel Montgolfier | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 26, 1740[1][2][3][…] Դավազիե |
Մահացել է | հունիսի 26, 1810[1][3][4][…] (69 տարեկան) Balaruc-les-Bains |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | գործարանատեր և գյուտարար |
Անդամակցություն | Ֆրանսիական գիտությունների ակադեմիա և Société d'encouragement pour l'industrie nationale? |
Տիրապետում է լեզուներին | ֆրանսերեն[5] |
Պարգևներ | |
Հայր | Pierre Montgolfier? |
Մայր | Anne Duret? |
Joseph-Michel Montgolfier Վիքիպահեստում |
Ժոզեֆ-Միշել Մոնգոլֆիե (ֆր.՝ Joseph-Michel Montgolfier), օգոստոսի 26, 1740[1][2][3][…], Դավազիե - հունիսի 26, 1810[1][3][4][…], Balaruc-les-Bains), առաջին օդապարիկը ստեղծած Մոնգոլֆիե եղբայրներից ավագը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընտանիքում 16 երեխաներից եղել է տասներկուերորդը։ Կրտսեր եղբոր՝ Ժակ-Էտյենի (1745—1799) հետ իրեն նվիրել է մաթեմատիկայի և ֆիզիկայի ուսումնասիրմանը։ Նրա հետ մեկտեղ էլ ստանձնել է հոր ՝ Անոնեում գտնվող թղթի ֆաբրիկայի կառավարումը։ 1783 թվականին նրանք պատրաստեցին առաջին օդապարիկը, որը օդ բարձրացավ տաքացված օդի շնորհիվ (հետագայում այդ տիպի օդապարիկները նրանց անունով կոչվեցին մոնգոլֆիեր)։
1784 թվականին Ժոզեֆ-Միշելը հայտնագործեց անկարգելը (ռուս.՝ парашют), 1794 թվականին ՝ ճախրելու համար նախատեսված հատուկ սարք։ 1796 թվականին Պիեր Ամի Ֆրանսուա Արգանտի հետ միասին ստեղծեց ջրաբաշխական եղանակով աշխատող խոյահարող սարք։ Ի դեպ, 1797 թվականին փարիզցի օդագնացներից մեկը՝ Անդրե-Ժակ Գարներենը, համարձակվեց փորձարկել Մոնգոլֆիեի պատրաստած անկարգելը։ Փորձարկումը հաջողությամբ պսակվեց, և նա դարձավ աշխարհի առաջին պարաշյուտիստը։
Ֆրանսիական հեղափոխության ժամանակաշրջանում Ժոզեֆ-Միշելը մեկնեց Փարիզ, դարձավ Արվեստների և արհեստների թանգարանի վարիչ և արվեստների և արհեստների խորհրդակցական բյուրոյի անդամ։ Նա մասնակցել է նաև Ազգային արդյունաբերության զարգացումը խրախուսող ընկերության հիմնադրման աշխատանքներին։
1807 թվականին Մոնգոլֆիեն պարգևատրվել է Պատվո լեգեոնի շքանշանով, որը նրան հանձնել է անձամբ Նապոլեոն Բոնապարտը։
Եղել է մասոն, 1784 թվականից ՝ Ֆրանսիայի Մեծ արևելքի «Ինը քույրեր» օթյակի անդամ։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Տաքացված օդով լցված օդապարիկ
-
ժամանակակից մոնգոլֆեր
-
1797 թվական, օդապարիկի փորձարկում
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մոնգոլֆիե եղբայրներ
- Аэростат
- Аэронавтика
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Монгольфье». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Base Léonore (ֆր.) — ministère de la Culture.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ 4,0 4,1 4,2 GeneaStar
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժոզեֆ-Միշել Մոնգոլֆիե» հոդվածին։ |
|