Ժան Մարտիկյան
Ժան Մարտիկյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 25, 1935[1] |
Ծննդավայր | Փարիզի 14-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[1] կամ Փարիզ, Ֆրանսիա[2] |
Մահացել է | դեկտեմբերի 27, 2019[3][4][1] (84 տարեկան) կամ 2019[2] |
Մահվան վայր | Սեն Միշել[1] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կրթություն | École d'ingénieurs de Purpan? և Institut d'études politiques de Toulouse? |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, մշակութային գործիչ, ձեռնարկատեր, լրագրող, նախագահ, գյուղատնտեսական ինժեներ և council member |
Աշխատավայր | Անգուլեմ և Անգուլեմի միջազգային կոմիքս փառատոն |
Ժան Մարտիկյան (ֆր.՝ Jean Mardikian, մարտի 25, 1935[1], Փարիզի 14-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[1] և Փարիզ, Ֆրանսիա[2] - դեկտեմբերի 27, 2019[3][4][1] կամ 2019[2], Սեն Միշել[1][5]), ֆրանսահայ մշակութային և քաղաքական գործիչ Շարանտից, 1974 թվականին Անգուլեմի կոմիքսների միջազգային փառատոնի համահիմադիր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայոց ցեղասպանությունից հետո 1915-1916 թվականներին, Ժան Մարտիկյանի ծնողները, որոնք դերձակի մասնագիտություն ունեին, հիմնվում են Ֆրանսիայում[6]։ Մարտիկյանը մեծանում է Փարիզում[7], որտեղ նա հաճախում է հայկական դպրոց[8]։ Նա ճարտարագիտություն է սովորում Պուրպանի բարձրագույն գյուղատնտեսական դպրոցում[9]։ Տեղավորվում է Շարանտում որտեղ նա Գյուղատնտեսական Շարանտի[8] համար դառնում է շաբաթաթերթի առաջնորդող հոդվածի հեղինակ։
1970 թվականին[10] Ռոլանդ Շիրոնի ընտրվելուց հետո, 1971-1977 թվականներին Ժան Մարտիկյանն ստանձնում է Անգուլեմի քաղաքապետի տեղակալի պաշտոնը զբաղվելով մշակութային և հասարակական գործունեությամբ, մինչդեռ Ֆրանսիս Գրուքսը քաղաքային խորհրդական է[11]։ Մարտիկյանը, Գրուքսը և Քլոդ Մոլիտերնին 1972-ին ստեղծում են «BD-ի հինգշաբթիները»՝ ընթերցանության երկշաբաթի շրջանակներում[7]։ 1973-ի նոյեմբերին, Մարտիկյանը եը Գրուքսը, Մոլիտերնիի ուղեկցությամբ, գնում են Լուքի[12], Կոմիքնսերի միջազգային փառատոնին, որը Եվրոպայի ամենահինն ու ամենից շատ հաճախվածն է։ Տպավորված այդ իրադարձության պրոֆեսիոնալ տեսքից, Գրուքսը և Մարտիկյանը Լուքի ցուցահանդեսի հովանավորության ներքո թողարկում են Անգուլեմի ցուցահանդեսը[12], որը նրանց տրամադրում է օգտակար փաստաթղթեր[13]։ Մարտիկյանը 1989-ից 1995 թթ. ղեկավարում է Անգուլեմի փառատոնը, զուգահեռաբար ղեկավարում է նաև Պատկերի և կոմիքսների ազգային կենտրոնի կառավարման խորհուրդը մինչև 2007 թ.[11]:
1989-ին նա դառնում է մշակույթի և հաղորդակցության հարցերով Անգուլեմի քաղաքապետի տեղակալ և կոմիքսների միջազգային փառատոնի նախագահ, մանդատներ, որոնք ավարտվում են 1995-ին[11]։ 1995-ից 2001թթ, դառնում է քաղաքի մշակութային և քաղաքական հարցերով տեղակալ, այնուհետև քաղաաշինության հարցերով տեղակալ, բնակարանային և քաղաքային վերանորոգում մինչև 2008թ.[11]: Նա Մեծ Անգուլեմի քաղաքային համայնքին (COMAGA) կից ստանձնում է նաև խորհրդականի պաշտոնը (COMAGA), պաշտոն, որը նա թողնում է 2008-ին[14]։ Այս գործունեությանը զուգահեռ, Մարտիկյանը 1997-ին հիմնադրում է Օմեգա սոցիալական միջնորդության ասոցիացիան[15], որը նա ղեկավարում է սկսած 1998 թ-ից[8] և որը թողնում է 2014-ին[15]։ Վալուայում ղեկավարում է նաև Դաշնամուր փառատոնը սկսած 1990-ականների կեսերից[16]։
2008-ին, Ժան Մարտիկյանը թոշակի է անցնում և Երևանում[8][17], հիմնում կոմիքսների փառատոն։ 2012-ին, Ֆրանսիս Գրուքսի հետ համատեղ տպագրում է մի աշխատություն Անգուլեմի փառատոնի ազդեցության վերաբերյալ՝ Կոմիքսներից այն կողմ։ 1974-2013թթ., ինչպես է փառատոնը փոխել Անգուլեմը[18]։ Նույն տարում, վիպասան Միշել Արմանեն գրում է նրա կենսագրությունը՝ Ժան Մարտիկյանը և կոմիքսները: Անգուլեմից Արարատ լեռ[6][7],:
Ժան Մարտիկյանը միավորվում է Կոնյակում հիմնված գործարար Քիրքոր Քալայջյանի, և խավիար վաճառող Արմեն Պետրոսյանի հետ՝ Բուր-Շարանտում թառափ բուծելու նպատակով։ Նախագիծը սկսում է գործել 2014-ին, 2010-ին գործարանի համար ընտրված տարածքում հնագիտական վայրի հայտնաբերման պատճառով ուշացումներից հետո[19]։ Այնուամենայնիվ, Էստուրնիակ ձեռնարկության ծրագիրը, որի նախագահը Մարտիկյանն է, 2016-ին անընդհատ դժվարությունների է հանդիպում քանի որ պեղումները իրականացրած կազմակերպությունը՝ Կանխարգելիչ հնագիտական հետազոտությունների ազգային ինստիտուտը, հողի սեփականատերերին 930 հազար եվրո ապրանքագիր է կազմում[20]։ 2018-ին, Էստուրնիակի ապրանքներն իսպառ վաճառվում են[21][22],:
2016-ին, Անգուլեմի փառատոնի խմբագրման հետ կապված հակասություններից հետո Ժան Մարտիկյանը դառնում է BD-ից վրդովվածների կոլեկտիվի խոսնակը։ «Անգումուազենցիների շարժում, որը փառաբանում է փառատոնի վերահիմնումը» քննադատելով FIBD ասոցիացիայի նախագահ Պատրիկ Օսուի, ինչպես նաև, Իններորդ արվեստ +[23]-ի գլխավոր պատվիրակ Ֆրանկ Բոնդուքսի ղեկավարությունը, ում գործունությունը Մարտիկյանն արդեն նախկինում դատապարտել էր[24]։
Նա մահացել է 2019 թվականի դեկտեմբերի 27-ին[25] Սեն-Միշելում[26]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժան Մարտիկյանն ունի մեկ որդի՝ Պատրիկը[7]։
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆրանսիս Գրուքսի հետ՝ Կոմիքսներից այն կողմ 1974-2013, Ինչպես է փառատոնը փոխել Անգուլեմը, Ֆլեակ՝ Մտեք կոմիքս, 2012թ., էջ 95։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Fichier des personnes décédées
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 3,0 3,1 3,2 https://france3-regions.francetvinfo.fr/nouvelle-aquitaine/charente/angouleme/obseques-jean-mardikian-fondateurs-du-festival-bd-angouleme-se-derouleront-ce-jeudi-1768775.html
- ↑ 4,0 4,1 4,2 https://www.sudouest.fr/2019/12/28/le-deces-de-jean-mardikian-cofondateur-du-festival-de-la-bd-peine-angouleme-7004609-813.php
- ↑ État civil sur le fichier des personnes décédées en France depuis 1970
- ↑ 6,0 6,1 «Rencontre : d'Angoulême au mont Ararat, Jean Mardikian et la bande dessinée». Cité internationale de la bande dessinée et de l'image. février 2013..
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 {{{վերնագիր}}}.
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 {{{վերնագիր}}}.
- ↑ «Notice BNF de Jean Mardikian». data.bnf.fr (ֆրանսերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 7-ին.
- ↑ {{{վերնագիր}}}..
- ↑ 11,0 11,1 11,2 11,3 «Jean Mardikian - notice biographique». Guides des sources, par le Comité d'histoire du ministère de la Culture et de la Communication (ֆրանսերեն). avril 2017. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 7-ին.
- ↑ 12,0 12,1 {{{վերնագիր}}}.
- ↑ {{{վերնագիր}}}..
- ↑ Didier Pasamonik (14-01-2008). «Jean Mardikian (cofondateur du Festival d'Angoulême) : "Il faut faire d'Angoulême une appellation contrôlée !"». Actua BD (ֆրանսերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 7-ին.
- ↑ 15,0 15,1 {{{վերնագիր}}}..
- ↑ {{{վերնագիր}}}.
- ↑ {{{վերնագիր}}}.
- ↑ {{{վերնագիր}}}.
- ↑ {{{վերնագիր}}}..
- ↑ {{{վերնագիր}}}.
- ↑ {{{վերնագիր}}}.
- ↑ «SAS ESTURNIAC - Cognac». societe.com.
- ↑ {{{վերնագիր}}}.
- ↑ {{{վերնագիր}}}..
- ↑ Manon Klein (28-12-2019). «L'un des fondateurs du festival de la BD d'Angoulême, Jean Mardikian, est mort». francebleu.fr (ֆրանսերեն). Վերցված է 28-12-2019-ին.
- ↑ David Gauthier (28-12-2019). «Jean Mardikian, l'un des fondateurs du festival de la BD, est décédé». charentelibre.fr (ֆրանսերեն). Վերցված է 28-12-2019-ին.