Ժամանակավոր մայրաքաղաքի հիշատակի թանգարան
Ժամանակավոր մայրաքաղաքի հիշատակի թանգարան | |
---|---|
Տեսակ | թանգարան |
Երկիր | Հարավային Կորեա |
Տեղագրություն | Bumin-dong? |
Հիմնադրվել է | 1984 |
Կայք | monument.busan.go.kr/main/main.jsp |
Ժամանակավոր մայրաքաղաքի հիշատակի թանգարան (հանգըլ: 임시수도기념관; հանջա: 臨時首都記念館), թանգարան է Հարավային Կորեայի Բուսան քաղաքում։ Շինությունը օգտագործվել է Հարավային Կորեայի նախագահի` Լի Սին Մանի կողմից, երբ Բուսանը Հարավային Կորեայի մայրաքաղաքն էր Կորեական պատերազմի ժամանակ[1]։
Թանգարանն ի սկզբանե օգտագործվել է որպես Գյոննամամ նահանգի նահանգապետի պաշտոնական նստավայր՝ 1926 թվականի օգոստոսի 10-ին դրա ավարտից ի վեր։ 3 տարով Բուսանը Կորեայի ժամանակավոր մայրաքաղաքն էր` Կորեական պատերազմի ժամանակ։ Այս ժամանակահատվածում շինությունը օգտագործվում էր որպես նախագահի նստավայր։
1984 թվականին այս շինությունը դարձել է Ժամանակավոր մայրաքաղաքի հիշատակի թանգարան և ցուցադրել է նկարներ և այլ ցուցանմուշներ Կորեական պատերազմից։
Այս շինությունը վերանորոգվել է 2000 թվականի ապրիլից մինչև 2001 թվականի նոյեմբեր` դրանից հետո ստանանալով ներկայիս տեսքը։ Վերանորոգման ժամանակ ավելացվել է Լուսանկարչական պատկերասրահ բաժինը։ Պատկերասրահում կա Կորեական պատերազմի լուսանկարների հավաքածու։
Ժամանակավոր մայրաքաղաքի հիշատակի թանգարանը Բուսանի Մետրոպոլիտեն քաղաքի թիվ 53-րդ Նախագծված ցուցանմուշն է։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Come to Busan to experience Korean War-era provisional government». The Hankyoreh. 2017 թ․ հունիսի 23. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 11-ին.