Թրոմսյոյի կամուրջ
Թրոմսյոյի կամուրջ նորվ.՝ Tromsøbrua | |
---|---|
Անունով | Թրոմսյո |
Երկիր | Նորվեգիա |
Տեղանք | Թրոմսյո, Թրոմս, |
Նշանակություն | ավտոմոբիլային |
Տեսակ | երկաթբետոնյա |
Նյութ | prestressed concrete? |
Թռիչքների քանակ | 58 |
Հատում է | Tromsøysundet? |
Երկարություն | 1036 մ |
Լայնություն | 8.3 մ |
Բարձրություն | 38 |
Շինարարության սկիզբ | 1958թ. |
Բացման տարեթիվ | հուլիսի 3, 1960 |
Թրոմսյոյի կամուրջ (նորվ.՝ Tromsøbrua ), ավտոմոբիլային կամուրջ Tromsøysundet ծոցի և նորվեգական Թրոմսյո քաղաքի միջև։ Նորվեգիայի առաջին կոնսերֆացված կամուրջն է և հանդիսանում է Թրոմսյոի տեսարժան վայրերից մեկը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախքան կամրջի կառուցումը տրանսպորտային փոխադրումները իրականացվել են լաստանավային փոխադրամիջոցներով։ Կամրջի կամ թունելի շինարարության մասին սկսել են մտածել 1948 թվականին[1]։ Վերջնական նախագիծը քննարկվել է և հաստատվել 1955 թվականին խորհրդարանի կողմից։ Նախագիծը մշակվել է հայտնի նորվեգացի ճարտարապետ Էրլինգ Վիկշեի (նորվ.՝ Erling Viksjø) կողմի։
Շինարարությունը սկսվեց 1958 թվականին և տևեց 2 տարի։ Երթևեկության համար կամուրջը բացվեց 1960 թվականին Նորվեգիայի այն ժամանակվա վարչապետի կողմից[1]։ 1963 թվականին կամրջին շնորհվեց հեղինակավոր Betongtavlen մրցանակ։
Կառուցման ժամանակ այն եղել է Հյուսիսային Եվրոպայի ամենաերկար կամուրջը։ Արժեքը եղել է 14.5 միլիոն նորվեգական կռոն[2]։ Կամրջից 3 կմ հեռավորության վրա կառուցվեց թունել, որը որոշակի չափով թեթևացրել է շինության ծանրաբեռնվածությունը։
Այն կամուրջը համարվել է ինքնասպանների ամենահայտնի վայրը, որտեղ նրանք վերջ են տվել կյանքին[3]։ 2005թ.-ին կամրջի ամբողջ երկայնքով տեղադրվել են ճաղավանդակ՝ կանխելու համար ինքնասպանությունները[4]։
2008 թվականին ապրիլի 17-ին Թրոմսյոյի կամուրջը ընդգրկվել է Նորվեգիայի պատմական հուշարձանների ցանկում[5]։
Կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Կամուրջը երկաթբետոնյա է, ունի 58 թռիչք։ Ամբողջական երկարությունը 1036 մ է։ Կենտրոնական թռիչքը ունի 58 մ երկարություն։ Ծովի մակարդակից ունի 38 մ բարձրություն։ Ունի 2 երթևեկելի գոտի և 2 հետիոտնային արահետ։ Ընդհանուր լայնությունը 8,3 մ է։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Թրոմսյոյի կամրջի 50-ամյակը:(չաշխատող հղում) (նորվ.)
- ↑ «Hokus pokus, sa Tromsø-brua». Verdens Gang (Norwegian). 1960 թ․ հունիսի 25. էջ 5.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Sikrer Tromsøbrua mot selvmord Արխիվացված 2005-12-17 Wayback Machine (նորվ.)
- ↑ Kopierer selvmordssikring(նորվ.)
- ↑ Մշակութային ժառանգություն. Նորվեգիայի Ճանապարհային ադմինիստրացիայի հսկողության ներքո գտնվող կամուրջների հսկողությունը:(նորվ.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թրոմսյոյի կամուրջ» հոդվածին։ |
|