Jump to content

Թռան եղցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Թռան եղցի, հայկական եկեղեցի ներկայիս Ադրբեջանական Հանրապետության Շամքորի շրջանի տարածքում գտնվող Բարսում գյուղի հարավային կողմում[1]։

Ինչպես վկայում Մակար Բարխուդարյանցը, 19-րդ դարի վերջում եկեղեցուց «կանգուն են մնում միայն չորս պատերն...»[2]: Այս տաճարի քարերն օգտագործել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու շինարարության վրա։ 1980-ականներին պահպանվում էին չնչին մնացորդները[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Սամվել Կարապետյան, Հյուսիսային Արցախ, Երևան, 2004, էջ 474
  2. Բարխուտարեանց Մ., Արցախ, Բագու, 1895, էջ 318