Թուշինցիներ
Թուշինցիներ կամ թուշիներ (վրաց. თუშები - թուշեբի), վրացիների էթնիկ խումբ։ Ապրում են Վրաստանի Ախմետայի մունիցիպալիտետում և արևելյան Վրաստանի որոշ շրջաններում[1]։ Խոսում են վրացերենի թուշինյան բարբառով։ Հավատացյալները քրիստոնյա են։ 1886 թվականի հաշվառումների համաձայն, Վրաստանում բնակվում էին 5524 թուշինցիներ[2], իսկ 2012 թվականի տվյալներով, նրանց թիվը հասել էր 30000 մարդու[3]։
Կենցաղը
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնականում զբաղվում են անասնապահությամբ։ Նախկինում առանձնանում էին մշակույթի և կենցաղի որոշ յուրահատկություններով, մասնավորապես հսկայական քարե խաչերի պաշտամունքով, որոնք ունեին շատ հին ծագում։ Թուշինցիները հայտնի էին բրդյա իրերի պատրաստմամբ (խուրջիններ, զանգապաններ և այլն), ինչպես նաև Չեչնիայի և Դաղստանի տարածքներ կատարած ասպատակություններով։ Իրենց տարածքները պաշտպանում էին չեչենների և դաղստանցիների կողմից կատարվող նմանատիպ ասպատակություններից, որոնք տեղի էին ունենում հիմնականում ձմռանը։ Այդ սահմանային բախումները շարունակվել են հարյուրամյակներ և դարձել են ավանդույթ` արտացոլվելով նաև բանահյուսության մեջ։
Ձմռանը թուշինցիների գյուղերը ձյան պատճառով կտրված են հարթավայրերից։ Բարձրլեռնային վայրերում կառուցված նրանց ամենահին տները իրենցից ներկայացնում էին աշտարակներ` նեղ պատուհաններով, որոնց առաջին հարկում գտնվում էր գոմը կամ փարախը։
20-րդ դարի կեսերին թուշինցիների գյուղերի մեծ մասը լքվեց բնակիչներից, քանի որ նրանք սկսեցին վերաբնակվել հարթավայրերում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Народы мира, 1988.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ Пока ты живёшь в своих мечтах , мир живёт без тебя... - Список картвельских племен с примерной численностью каждого племени