Թութակ (երաժշտական գործիք)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Թութակ (այլ կիրառումներ)
Թութակ | |
---|---|
Էդուարդ Մանե, «Թութակ նվագող տղան», 1866 թ. | |
Տեսակ | երաժշտական գործիքի տեսակ |
Որակավորում | լայնակի ֆլեյտա |
Հորնբոսթել-Զաքսի հանմակարգ | 421.121.12 |
Թութակ (անգլ.՝ fife, ֆր.՝ fifre, գերմ.՝ Schwegel), փողային երաժշտական գործիք է, որն իր կառուցվածքով և հնչողությամբ շատ նման է պիկոլոյին։ Այն օգտագործվում է հիմնականում քայլերգերում։
Պատմությունը և օգտագործումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Թութակը հիմնականում պատրաստվում է էբենոսափայտից։ Այն սովորականում ունի վեց կամ յոթ անցք։ Թութակը լարված է մի բեմոլում, ռեում կամ սի բեմոլում։ Քանի որ գործիքը փոքր է, այն պարունակում է երկուս ու կես օկտավա։ Հմուտ նվագողները կարող են կատարել որոշ տոնայնական փոփոխություններ։
Գործիքը օգտագործվել է բավական հին դարաշրջաններից։ 14-րդ և 15-րդ դարերում այն օգտագործել են տարբեր թագավորների զորաբանակներում։ Զինվորերը բանակում թութակ նվագելուց հետո ետ էին վերադառնում իրենց գյուղերը և այնտեղ նույնպես նվագում էին իրենց սովորած ռազմական քայլերգերի եղանակները։ Այս երաժշտական բանավոր փոխանակումից առաջացել է մի անսմաբլ, որը պարունակում է թութակ և մեծ և փոքր թմբուկներ։
Տարբեր գյուղերում և քաղաքներում օգտագործվել են թութակներ այլ գործիքների նվագակցությամբ։ Այժմ այս գործիքը օգտագործվում է ռազմական նվագախմբերում և տարբեր ազգերի տոնական երաժշտություններում։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թութակ (երաժշտական գործիք)» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 229)։ |