Թութակ (երաժշտական գործիք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Թութակ (այլ կիրառումներ)
Թութակ
Էդուարդ Մանե, «Թութակ նվագող տղան», 1866 թ.
Տեսակերաժշտական գործիքի տեսակ
Որակավորումլայնակի ֆլեյտա
Հորնբոսթել-Զաքսի հանմակարգ421.121.12
Թութակ

Թութակ (անգլ.՝ fife, ֆր.՝ fifre, գերմ.՝ Schwegel), փողային երաժշտական գործիք է, որն իր կառուցվածքով և հնչողությամբ շատ նման է պիկոլոյին։ Այն օգտագործվում է հիմնականում քայլերգերում։

Պատմությունը և օգտագործումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Թութակը հիմնականում պատրաստվում է էբենոսափայտից։ Այն սովորականում ունի վեց կամ յոթ անցք։ Թութակը լարված է մի բեմոլում, ռեում կամ սի բեմոլում։ Քանի որ գործիքը փոքր է, այն պարունակում է երկուս ու կես օկտավա։ Հմուտ նվագողները կարող են կատարել որոշ տոնայնական փոփոխություններ։

Գործիքը օգտագործվել է բավական հին դարաշրջաններից։ 14-րդ և 15-րդ դարերում այն օգտագործել են տարբեր թագավորների զորաբանակներում։ Զինվորերը բանակում թութակ նվագելուց հետո ետ էին վերադառնում իրենց գյուղերը և այնտեղ նույնպես նվագում էին իրենց սովորած ռազմական քայլերգերի եղանակները։ Այս երաժշտական բանավոր փոխանակումից առաջացել է մի անսմաբլ, որը պարունակում է թութակ և մեծ և փոքր թմբուկներ։

Տարբեր գյուղերում և քաղաքներում օգտագործվել են թութակներ այլ գործիքների նվագակցությամբ։ Այժմ այս գործիքը օգտագործվում է ռազմական նվագախմբերում և տարբեր ազգերի տոնական երաժշտություններում։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թութակ (երաժշտական գործիք)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 229