Թոսմենի ֆուտբոլային գավաթ
Թոսմենի ֆուտբոլային գավաթ (Երկու Մայրաքաղաքների Չեմպիոնների գավաթ), ֆուտբոլային պաշտոնական մրցաշար Սովետական Ռուսաստանում և ԽՍՀՄ-ում, 1919-1929 թթ. դադարներով անցկացվող և փաստացի որոշող երկրի լավագույն ակումբը։
Մրցաշարի պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրցաշարը հիմնադրվել է «Թոսմեն»[1] ֆուտբոլային թիմի կողմից։ 1916 թ. Սանկտ-Պետերբուրգում ստեղծվեց փոստ-հեռագրային պաշտոնյաների սպորտային խմբակ։ Խմբակի օրոք հիմնադրվել է ֆուտբոլային թիմ, որը Փետրվարյան հեղափոխությունից հետո անվանումը փոխել է «Թոսմեն», որը նշանակում է՝ հեռագրային սպորտսմենների հասարակություն։ Շուտով այդ հասարակությունը հիմնադրեց «Թոսմենի» գավաթը, որը պետք է հանձնվեր երկրի լավագույն ակումբին։ 1919 թ. Գավաթի առաջին հաղթողն էր «Կոլոմյագի»-ն Պետրոգրադից, իսկ վերջինը 1929 թ.՝ մոսկովյան «Պիշևիկի»-ն էր։
Մրցաշարի ձևաչափ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս գավաթը խաղարկվում էր Սովետական Ռուսաստանի, հետագայում ԽՍՀՄ-ի տեղական առաջնությունների հաղթողների միջև։ Այն իրար մեջ վիճարկում էին Մոսկվայի և Լենինգրադի գարնանային չեմպիոնները։
Ակումբների նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբ | Չեմպիոն | Ֆինալիստ |
---|---|---|
«Կոլոմյագի (Պետրոգրադ)» | 2 (1919, 1923) | — |
«Սպարտակ (Մոսկվա)» | 1 (1924) | 1 (1923) |
«Մերկուր (Պետրոգրադ)» | 1 (1921) | — |
«ԲԿՄԱ (Մոսկվա)» | 1 (1922) | — |
«Դինամո (Մոսկվա)» | 1 (1928) | — |
«Պիշևիկի (Մոսկվա)» | 1 (1929) | — |
«Պիշևկուս (Լենինգրադ)» | — | 2 (1928, 1929) |
«ԶԿՍ (Մոսկվա)» | — | 1 (1919) |
«ՍԿԶ (Մոսկվա)» | — | 1 (1921) |
«Սպորտ (Պետրոգրադ)» | — | 1 (1922) |
«Սպարտակ (ԼՑԿՍ)(Լենինգրադ)» | — | 1 (1924) |
Եզրափակիչներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամսաթիվ | Հաղթող | Հաշիվ | Ֆինալիստ | Ծանոթագրություն |
---|---|---|---|---|
1919 | «Կոլոմյագի (Պետրոգրադ)» | 3:1 | «ԶԿՍ (Մոսկվա)» | |
1921 | «Մերկուր (Պետրոգրա)» | 4:3 | «ՍԿԶ (Մոսկվա)» | |
25.06.1922 | «ԲԿՄԱ (Մոսկվա)» | 1:0 | «Սպորտ (Պետրոգրադ)» | |
25.10.1924 | 3:1 | «Սպարտակ (ԼՑԿՍ) (Լենինգրադ)» | ||
22.07.1923 | «Կոլոմյագի (Պետրոգրադ)» | 3:1 | «Սպարտակ (Մոսկվա)» | |
1928 | «Դինամո (Մոսկվա)» | 3:2 | «Պիշևկուս (Լենինգրադ)» |
|
06.07.1929 | «Պիշևիկի(Մոսկվա)» | «Պիշևկուս (Լենինգրադ)» |
Մրցաշարից հետո
[խմբագրել | խմբագրել կոդը]«Թոսմենի» գավաթից հետո Ռուսաստանի լավագույն թիմին սկսեց որոշել ՌԽՖՍՀ-ի ֆուտբոլային առաջնությունը։
Ծանոթագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Владимир Алёшин. Больше, чем футбол. Правдивая история: взгляд изнутри на спорт, Выпуск 1. — Москва: Litres, 2015. — ISBN 9785457355996