Թոսմենի ֆուտբոլային գավաթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Թոսմենի ֆուտբոլային գավաթ (Երկու Մայրաքաղաքների Չեմպիոնների գավաթ), ֆուտբոլային պաշտոնական մրցաշար Սովետական Ռուսաստանում և ԽՍՀՄ-ում, 1919-1929 թթ. դադարներով անցկացվող և փաստացի որոշող երկրի լավագույն ակումբը։

Մրցաշարի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցաշարը հիմնադրվել է «Թոսմեն»[1] ֆուտբոլային թիմի կողմից։ 1916 թ. Սանկտ-Պետերբուրգում ստեղծվեց փոստ-հեռագրային պաշտոնյաների սպորտային խմբակ։ Խմբակի օրոք հիմնադրվել է ֆուտբոլային թիմ, որը Փետրվարյան հեղափոխությունից հետո անվանումը փոխել է «Թոսմեն», որը նշանակում է՝ հեռագրային սպորտսմենների հասարակություն։ Շուտով այդ հասարակությունը հիմնադրեց «Թոսմենի» գավաթը, որը պետք է հանձնվեր երկրի լավագույն ակումբին։ 1919 թ. Գավաթի առաջին հաղթողն էր «Կոլոմյագի»-ն Պետրոգրադից, իսկ վերջինը 1929 թ.՝ մոսկովյան «Պիշևիկի»-ն էր։

Մրցաշարի ձևաչափ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս գավաթը խաղարկվում էր Սովետական Ռուսաստանի, հետագայում ԽՍՀՄ-ի տեղական առաջնությունների հաղթողների միջև։ Այն իրար մեջ վիճարկում էին Մոսկվայի և Լենինգրադի գարնանային չեմպիոնները։

Ակումբների նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբ Չեմպիոն Ֆինալիստ
«Կոլոմյագի (Պետրոգրադ)» 2 (1919, 1923)
«Սպարտակ (Մոսկվա)» 1 (1924) 1 (1923)
«Մերկուր (Պետրոգրադ 1 (1921)
«ԲԿՄԱ (Մոսկվա 1 (1922)
«Դինամո (Մոսկվա)» 1 (1928)
«Պիշևիկի (Մոսկվա)» 1 (1929)
«Պիշևկուս (Լենինգրադ)» 2 (1928, 1929)
«ԶԿՍ (Մոսկվա)» 1 (1919)
«ՍԿԶ (Մոսկվա)» 1 (1921)
«Սպորտ (Պետրոգրադ)» 1 (1922)
«Սպարտակ (ԼՑԿՍ)(Լենինգրադ)» 1 (1924)

Եզրափակիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամսաթիվ Հաղթող Հաշիվ Ֆինալիստ Ծանոթագրություն
1919 «Կոլոմյագի (Պետրոգրադ)» 3:1 «ԶԿՍ (Մոսկվա)»
1921 «Մերկուր (Պետրոգրա)» 4:3 «ՍԿԶ (Մոսկվա)»
25.06.1922 «ԲԿՄԱ (Մոսկվա)» 1:0 «Սպորտ (Պետրոգրադ)»
25.10.1924 3:1 «Սպարտակ (ԼՑԿՍ) (Լենինգրադ)»
22.07.1923 «Կոլոմյագի (Պետրոգրադ)» 3:1 «Սպարտակ (Մոսկվա)»
1928 «Դինամո (Մոսկվա)» 3:2 «Պիշևկուս (Լենինգրադ)»
06.07.1929 «Պիշևիկի(Մոսկվա)» «Պիշևկուս (Լենինգրադ)»

Մրցաշարից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

«Թոսմենի» գավաթից հետո Ռուսաստանի լավագույն թիմին սկսեց որոշել ՌԽՖՍՀ-ի ֆուտբոլային առաջնությունը։

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Владимир Алёшин. Больше, чем футбол. Правдивая история: взгляд изнутри на спорт, Выпуск 1. — Москва: Litres, 2015. — ISBN 9785457355996