Jump to content

Թոմաս Էնդրյուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թոմաս Էնդրյուս
անգլ.՝ Thomas Andrews Jr.
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 7, 1873(1873-02-07)[1][2][3][…]
ԾննդավայրComber, Դաուն շրջան, Միացյալ Թագավորություն[4][5]
Մահացել էապրիլի 15, 1912(1912-04-15)[1][2][6] (39 տարեկան)
Մահվան վայրՏիտանիկ[6]
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունRoyal Belfast Academical Institution?
Մասնագիտությունmarine architect, ձեռնարկատեր, դիզայներ, գործարար և ճարտարագետ
ԱմուսինHelen Reilly Barbour?
Ծնողներհայր՝ Thomas Andrews?[2], մայր՝ Eliza Pirrie?[2]
ԵրեխաներElizabeth Law Barbour Andrews?[2]
 Thomas Andrews Վիքիպահեստում

Թոմաս Էնդրյուս Կրտսեր (անգլ.՝ Thomas Andrews, փետրվարի 7, 1873(1873-02-07)[1][2][3][…], Comber, Դաուն շրջան, Միացյալ Թագավորություն[4][5] - ապրիլի 15, 1912(1912-04-15)[1][2][6], Տիտանիկ[6]), իռլանդացի բիզնեսմեն և նավաշինարար, եղել է Բելֆաստի «Հարլանդ էնդ Վոլֆ» նավաշինական ընկերության գործադիր տնօրենն։ Էնդրյուսը եղել է «Տիտանիկի» կոնստրուկտորը և Ատլանտիկայում 1912 թվականի ապրիլի 15-ին շոգենավում զոհված 1496 մարդկանցից։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թոմաս(նստած է բազկաթոռի աջ մասում) իր ընտանիքի հետ, 1895 թվական

Թոմաս Էնդրյուսը ծնվել է իռլանդական Դաուն կոմսության Կոմբեր քաղաքի Արդարա հաուսում Թոմաս Էնդրյուսի և Էլիզա Պիրրիի ընտանիքում։ Հայրը եղել է Իռլանդիայի Գաղտնի խորհրդի անդամ։ Բացի Թոմաս կրտսերից ընտանիքում կար ևս նաև մեկ երեխա՝ Թոմասի ավագ եղբայրը՝ Ջոն Միլեր Էնդրյուսը (1871 թվական հուլիսի 17 - 1956 թվական օգոստոսի 5), որը հետագայում դարձավ Հյուսիսային Իռլանդիայի վարչապետ։ 1884 թվականին նա ընդունվել է Բելֆեստի Թագավորական ակադեմիական ինստիտուտ, որտեղ սովորել է մինչև 1889 թվականը, դրանից հետո ընդունվել է «Հարլանդ էնդ Վոլֆ» ընկերություն, որտեղ նրա քեռին՝ Ուիլյամ Ջեյմս Պիրրին, համասեփականատերերից մեկն էր։

«Հարլանդ էնդ Վոլֆ»

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հարլանդ էնդ Վոլֆում» Թոմասը առաջին երեք ամիսը աշխատել է ատաղձագործական բաժնում, հետո մեկ ամիս աշխատել է որպես կահույքագործ, և միայն երկու ամիս հետո աշխատանքի է անցել նավերի վրա։ Վերջին տասնութ ամիսների ընթացքում որպես իր հնգամյա աշխատանքի ենթավարպետ, Թոմասը անցկացրել է կոնստրուկտորական բաժնում։ 1901 թվականին 12 տարվա վերապատրաստումից հետո նա դարձել է շինարարական աշխատանքների ընկերությունում մենեջեր և նույն թվականին ընդունվել է Ծովային ճարտարարպետության խորհուրդ։ 1907 թվականին Թոմասը դարձել է «Հարլանդ էնդ Վոլֆ» ընկերության գործադիր տնօրեն։

1907 թվականին Էնդրյուսը, իր քեռի Ուիլյամ Պիրրի և Ալեքսանդր Քայլայլի հետ միասին դարձել են նոր «Օլիմպիկ» սուպերլայների կոնսուլտատորներ, իսկ 1909 թվականին՝ իր «երկվորյակ եղբայր» «Տիտանիկի», «White Star Line» ընկերություններում։ 1912 թվականի ապրիլի 10 -ին Թոմաս Էնդրյուսը «Տիտանիկով» առաջին անգամ ճանապարհորդության է մեկնել դեպի Նյու Յորք։ Բորտուղեկցորդ Վայոլեթ Ջեսոփն իր հուշերում դրական է արտահայտվել է Էնդրյուսի մասին՝ նրան հիշելով որպես «... մեր սիրելի կոնստրուկտորը, որը աննկատելիորեն քայլում էր, հոգնած, բայց գոհ դեմքով»։ Այն ժամանակվա նավային նախագծողների թվում Թոմաս Էնդրյուսը եղել է այն քչերից մեկը, ով լսել է անձնակազմի կարծիքները և այդ պատճառով «Տիտանիկում» ավելի կազմակերպված և հարմարավետ է եղել, քան այն ժամանակվա մյուս նավերում, կուբրիկը, իսկ բորտուղեկցորդներն ու բորտուղեկցորդուհիները գոհ էին իրենց տրամադրած նավախցերից։ Ապրիլի 14-ին ժամը 23:40 «Տիտանիկը» բախվել է այսբերգին նավակողի աջ կողմից։ Այդ ժամանակ Էնդրյուսը քնած է եղել իր նավախցիկում և գրեթե ոչինչ չի զգացել բախումները։ Շուտով նրան իր մոտ է կանչել կապիտան Էնդրյուս Սմիթը, որպեսզի գնահատնի վնասը։ Հետազոտությունից հետո Էնդրյուսը եկել է այն եզրահանգմանը, որ «Տիտանիկին» այլևս չի հաջողվի փրկել, և այն կխորտակվի։ Տարհանման ժամանակ Թոմասը ուղևորներին օգնել է որպեսզի նստեն նավակներ։ Բորտուղեկցորդներից մեկի խոսքերով Ջոն Ստյուարտ Էնդրյուսին վերջին անգամ տեսել է առաջին դասի ծխական սենյակում բուխարու մոտ, որտեղ նա նայում էր «Պորտ Պլիմուտ» նկարին, Պլիմուտի մոտ գտնվող Պլիմուտի ծովածոցը (շատ կինոֆիլմերի դրվագներում սխալմամբ ցույց են տալիս Նյու Յորքի ծովածոցը)։ Ենթադրվել է, որ «Տիտանիկը» նրան այցելել է հետդարձի ճանապարհին։ Ըստ այլ վկաների Թոմաս Էնդրյուսին վերջին անգամ տեսել են այն ժամանակ, երբ նա զբոսանավի տախտակամածից ջուրն է նետել պառկելաթոռներ, որպեսզի ջրում հայտնված ուղևորները դրան կարողանան օգտագործել որպես փրկարար լաստեր։ Այսպես կամ այլ կերպ, ամենայն հավանականությամբ, նա գտնվել է երրորդ և չորրորդ խողովակների միջև ընկած շրջանում (հենց այնտեղ էր գտնվում ծխելու սրահ) և երբ նավը սկսեց խորտակվել, նա կամ սայթաքել է և ընկել ջրի մեջ՝ հնարավորություն չունենալով կանգնել բռնվել տախտակամածից, կամ էլ ընկել է եկել սրահից՝ բաց մնացած ճեղքի մեջ։ Նրա մարմինը խորտակումից հետո այդպես էլ չի գտնվել։

Վերջապես ապրիլի 19-ին Թոմասի հայրը ստացել է հեռագիր իր կնոջ զարմիկից, ով Նյու Յորքում խոսել է կենդանի մնացածների հետ։ Հեռագիրը բարձրաձայն ընթերցվել է ավագ Էնդրյուսի կողմից՝ Կոմբերի իրենց տան բոլոր բնակիչների մոտ.

«Խոսեցի Տիտանիկի սպաների հետ։ Բոլորը միակարծիք են, որ Էնդրյուսը հերոսկան է մինչև մահ՝ մտածելով միայն ուրիշների անվտանգության մասին։ Հայտնում եմ իմ սրտանց ցավակցությունը բոլորին»

Տիտանիկից հետո

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղետի մասին բոլոր թերթերը Թոմաս Էնդրյուսին հիշատակել են միայն որպես հերոս։ Բորտուղեկցորդուհիներից մեկը՝ Մերի Սլոան, ում Էնդրյուսը համոզել է նստել նավակ, ավելի ուշ նրա մասին գրել է ամբողջական նամակ, որում նշել է, որ «Տիտանիկի» բոլոր փրկված կանանց և երեխաներին «դժվար կլինի մոռանալ» այդպիսի մարդուն։

Թոմասի հայրենի քաղաքում՝ Կոմբերում, 1914 թվականի հունվարին բացվել է Թոմաս Էնդրյուս կրտսերի հուշամատյանը։ Այս հուշամատյանը դարձել է աշխարհի առաջին և ամենակարևոր հուշարձաններից մեկը, որը նվիրված է եղել միայն «Տիտանիկի» զոհերին։ Այսօր հուշահամալիրը օգտագործվում է, որպես Էնդրյուսի հուշամատյանի տարրական դպրոց (անգլ.՝ Andrews Memorial Primary School):

1997 թվականին նկարահանված «Տիտանիկ» ֆիլմում Թոմաս Էնդրյուսի դերը խաղացել է կանադացի դերասան Վիկտոր Գարբերը։

Կոնստրուկտորի պատվին անվանել են աստերոիդ (245158) Թոմասէնդրյուսը, որը բացվել է 2004 թվականին[7]։

Թոմասը և Հելենը դստեր ծննդյան օրվանից երկու օր հետո, 1910 թվական նոյեմբերի 29

1908 թվականի հունիսի 24-ին Էնդրյուսն ամուսնացել է Հելենա Ռեյլի Բարբուրի հետ (1881 թվականի ապրիլի 10 - 1966 թվականի օգոստոսի 22), որը եղել է Ջոն Դոգերտի Բարբուրի դուստրն և հյուսիսիռլանդացի քաղաքական գործիչ և բարոնետ Միլնա Բարբուրի քույրը։ 1910 թվականի նոյեմբերի 27-ին Թոմասը և Հելենան ունեցել են դուստր՝ Էլիզաբեթ Լոու Բարբուր Էնդրյուսը (ընտանիքի ծանոթներին նա հիմնականում հայտնի էր Էլբա անունով՝ իր «ELBA» անվան առաջին տառերով»)։ Երիտասարդ ընտանիքը բնակություն է հաստատել Բելիֆեստի Դունալանի Վինսդորի 12 պողոտայում։ Հայտնի է, որ դստեր ծնվելուց առաջ Թոմասը Հելենին բերել է «Հարլանդ էնդ Վոլֆ» նավաշինարան և նրան ցույց է տվել «Տիտանիկը»։ Հելենը Թոմասի մահից հետո 1917 թվականի փետրվարի 8-ին ամուսնացել է «Հարլանդ էնդ Վոլֆի» այն ժամանակվա տնօրեններից մեկի՝ Հենրի Փեյրսոն Հարլանդի հետ (1876 թվականի սեպտեմբերի 1 - 1945 թվականի օգոստոսի 11) և ունեցել ևս չորս երեխա՝ որդին՝ Ալբերտը և դստրերը՝ Էվելինին, Լուիզին և Էթել Վերուն։ Հելենը մահացել է 1966 թվականի օգոստոսի 22-ին Հյուսիսային Իռլանդիայում միտրալ փականի արատի բարդություններից։ Իրենց դուստր Էլիզաբեթը երբեք չի ամուսնացել, բայց դարձել է առաջին իռլանդացի կինը, ով ստացել է օդաչուի լիցենզիա։ Նա մահացավ 1973 թվականի նոյեմբերի 1-ին Սլեյնի և Դուբլինի միջև տեղի ունեցած ավտովթարի ժամանակ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոմաս Էնդրյուս» հոդվածին։