Jump to content

Թեքսաս Հոլդեմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Թեքսաս Հոլդեմ խաղը առաջացել է քսաներորդ դարի սկզբին ԱՄՆ-ում։ Պոկերի այս տեսակի առաջին խաղացողի անունը անհայտ է։ Խաղը անվանված է ի պատիվ Տեխաս (անգլերեն արտասանութայմբ՝ Թեքսաս) նահանգի, որտեղ գտնվում է Ռոբսթոուն քաղաքը։ Ըստ լեգենդի, Հոլդեմ ամենավաղ խաղը կայացել է այնտեղ[1]։

Հոլդեմը պոկերի ամենատարածված տարատեսակն է ամբողջ աշխարհում[2] և համացանցում (ինտերնետում)։

Թեքսաս Հոլդեմի հանրահայտության կտրուկ աճ նկատվեց վերջին տարիներում, երբ մեծ ճանաչում են ստացել համացանցը և հեռուստատեսությունը։ Գլխավոր մրցաշարերը, ինչպես նաև պոկերի աշխարհի առաջնությունը՝ WSOP, որոնք ցուցադրում են հեռուստատեսությամբ, ավելացրեցին հետաքրքրությունը Թեքսաս Հոլդեմի նկատմամբ անասելի չափով[3]։

WSOP-ի 2006 թվականի հաղթող Ջեմի Գոլդ-ը ստացավ ոսկյա ձեռնաշղթա՝ «World Series of Poker 2006» մակագրությամբ և տասներկու միլիոն դոլլար մրցանակ։ Մրցաշարի բոլոր մասնակիցները, որոնք հասան վերջնախաղի սեղաններին դարձան միլիոնատերեր[1]։

Խաղի կանոններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամեն խաղացողին սկզբում բաժանվում է երկու անձնական խաղաթուղթ:
Այս տեսանյութը ցուցադրում է, թե ինչպես բաժանել խաղաթղթերը և նրանց տեսակները, որոնք հարկավոր են հաղթելու համար:

Խաղաթղթերը բաժանողի (Դիլլեր) ձախից առաջին երկու խաղացողները պետք է կատարեն փոքր և մեծ ներդրումներ։ Սրանք կոչվում են հարկադրական ներդրումներ։

Սեղանի շուրջ գտնվող յուրաքանչյուր խաղացողի դիլլերը տալիս է երկուական խաղաթուղթ։ Այս խաղաթղթերը կոչվում են «գրպանային խաղաթղթեր»։ Դրանք պետք է ցուցադրվեն այն ժամանակ, երբ կատարված են բոլոր ներդրումները։

Ֆլոփից առաջ, «շուկայի» առաջին խաղաշրջանը սկսում է ձախից, մեծ խաղադրույքը կատարողից հետո նստած խաղացողը։ «Շուկայի» առաջին շրջանից հետո, եթե խաղի մեջ մնացել են գոնե երկու խաղացող, դիլլերը բացում է «ֆլոփ»ը՝ երեք ընդհանուր խաղաքարտ սեղանի մեջտեղում։

Դիլլերի ձախից երկրորդ խաղացողը սկսում է «Շուկայի» երկրորդ շրջանը։ Ֆլոփի վրա կատարված ներդրումներից հետո դիլլերը բացում է չորրորդ խաղաթուղթը՝ «Թորն»ը։ Այնուհետ հետևում է «Շուկայի» երրորդ շրջանը։ Վերջապես բացվում է վերջին ընդհանուր խաղաթուղթը՝ «Ռիվեր»ը։ Սա «Շուկայի» չորրորդ և վերջին շրջանն է։ Եթե «Շուկա»ի այս վերջին շրջանի արդյունքում մնում է միայն մեկ խաղացող ապա նա հաղթում է Բանկը։

Եթե այս վերջին շրջանից հետո մնում են մեկից ավել խաղացողներ, ապա կատարվում է «Գրպանային քարտեր»-ի բացում։ Խաղացողները ընտրում են հինգ լավագույն խաղաթղթեր յոթ հնարավորից, որոնք գտնվում են խաղի մեջ։

Խաղացողը իր «Գրպանային քարտեր»-ից կարող է օգտագործել մեկ, երկու, կամ ոչ մի խաղաթուղթ՝ հինգ լավագույն խաղաթղթերն ընտրելու համար։ Լավագույն «ձեռք»-ով խաղացողը շահում է բանկը։

Եթե երկու կամ ավելի խաղացողներ կազմում են հավասար «ձեռք»-եր, ապա բանկը կիսվում է հավասար նրանց միջև։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Sklansky, David (2005). The Theory of Poker (Fourth ed.). Las Vegas: Two plus two.
  2. Sam Farha; Storms Reback (October 2007). Farha on Omaha: Expert Strategy for Beating Cash Games and Tournaments. Triumph Books. էջեր 8–. ISBN 978-1-61749-920-3.
  3. Texas State Legislature – House (2007 թ․ մայիսի 11). «80(R) HCR 109». House Resolution. Վերցված է 2007 թ․ մայիսի 12-ին.