Թեքսաս Հոլդեմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Թեքսաս Հոլդեմ խաղը առաջացել է քսաներորդ դարի սկզբին ԱՄՆ-ում։ Պոկերի այս տեսակի առաջին խաղացողի անունը անհայտ է։ Խաղը անվանված է ի պատիվ Տեխաս (անգլերեն արտասանութայմբ՝ Թեքսաս) նահանգի, որտեղ գտնվում է Ռոբսթոուն քաղաքը։ Ըստ լեգենդի, Հոլդեմ ամենավաղ խաղը կայացել է այնտեղ։[1]

Հոլդեմը պոկերի ամենատարածված տարատեսակն է ամբողջ աշխարհում[2] և համացանցում (ինտերնետում)։

Թեքսաս Հոլդեմի հանրահայտության կտրուկ աճ նկատվեց վերջին տարիներում, երբ մեծ ճանաչում են ստացել համացանցը և հեռուստատեսությունը։ Գլխավոր մրցաշարերը, ինչպես նաև պոկերի աշխարհի առաջնությունը՝ WSOP, որոնք ցուցադրում են հեռուստատեսությամբ, ավելացրեցին հետաքրքրությունը Թեքսաս Հոլդեմի նկատմամբ անասելի չափով։[3]

WSOP-ի 2006 թվականի հաղթող Ջեմի Գոլդ-ը ստացավ ոսկյա ձեռնաշղթա՝ «World Series of Poker 2006» մակագրությամբ և տասներկու միլիոն դոլլար մրցանակ։ Մրցաշարի բոլոր մասնակիցները, որոնք հասան վերջնախաղի սեղաններին դարձան միլիոնատերեր։[1]

Խաղի կանոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամեն խաղացողին սկզբում բաժանվում է երկու անձնական խաղաթուղթ:
Այս տեսանյութը ցուցադրում է, թե ինչպես բաժանել խաղաթղթերը և նրանց տեսակները, որոնք հարկավոր են հաղթելու համար:

Խաղաթղթերը բաժանողի (Դիլլեր) ձախից առաջին երկու խաղացողները պետք է կատարեն փոքր և մեծ ներդրումներ։ Սրանք կոչվում են հարկադրական ներդրումներ։

Սեղանի շուրջ գտնվող յուրաքանչյուր խաղացողի դիլլերը տալիս է երկուական խաղաթուղթ։ Այս խաղաթղթերը կոչվում են «գրպանային խաղաթղթեր»: Դրանք պետք է ցուցադրվեն այն ժամանակ, երբ կատարված են բոլոր ներդրումները։

Ֆլոփից առաջ, «շուկայի» առաջին խաղաշրջանը սկսում է ձախից, մեծ խաղադրույքը կատարողից հետո նստած խաղացողը։ «Շուկայի» առաջին շրջանից հետո, եթե խաղի մեջ մնացել են գոնե երկու խաղացող, դիլլերը բացում է «ֆլոփ»ը՝ երեք ընդհանուր խաղաքարտ սեղանի մեջտեղում։

Դիլլերի ձախից երկրորդ խաղացողը սկսում է «Շուկայի» երկրորդ շրջանը։ Ֆլոփի վրա կատարված ներդրումներից հետո դիլլերը բացում է չորրորդ խաղաթուղթը՝ «Թորն»ը: Այնուհետ հետևում է «Շուկայի» երրորդ շրջանը։ Վերջապես բացվում է վերջին ընդհանուր խաղաթուղթը՝ «Ռիվեր»ը։ Սա «Շուկայի» չորրորդ և վերջին շրջանն է։ Եթե «Շուկա»ի այս վերջին շրջանի արդյունքում մնում է միայն մեկ խաղացող ապա նա հաղթում է Բանկը։

Եթե այս վերջին շրջանից հետո մնում են մեկից ավել խաղացողներ, ապա կատարվում է «Գրպանային քարտեր»-ի բացում։ Խաղացողները ընտրում են հինգ լավագույն խաղաթղթեր յոթ հնարավորից, որոնք գտնվում են խաղի մեջ։

Խաղացողը իր «Գրպանային քարտեր»-ից կարող է օգտագործել մեկ, երկու, կամ ոչ մի խաղաթուղթ՝ հինգ լավագույն խաղաթղթերն ընտրելու համար։ Լավագույն «ձեռք»-ով խաղացողը շահում է բանկը։

Եթե երկու կամ ավելի խաղացողներ կազմում են հավասար «ձեռք»-եր, ապա բանկը կիսվում է հավասար նրանց միջև։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Sklansky, David (2005)։ The Theory of Poker (Fourth ed.)։ Las Vegas: Two plus two 
  2. Sam Farha, Storms Reback (October 2007)։ Farha on Omaha: Expert Strategy for Beating Cash Games and Tournaments։ Triumph Books։ էջեր 8–։ ISBN 978-1-61749-920-3 
  3. Texas State Legislature – House (May 11, 2007)։ «80(R) HCR 109»։ House Resolution։ Վերցված է May 12, 2007 

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]