Թերեզա Խաչատրյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Խաչատրյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ծնվել է | օգոստոսի 21, 1946 (78 տարեկան) |
---|---|
Ծննդավայր | Մովսես, Շամշադինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1967) |
Մասնագիտություն | բժիշկ և հիգիենիստ |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր (1985) |
Թերեզա Սուրենի Խաչատրյան (օգոստոսի 21, 1946, Մովսես, Շամշադինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ հիգիենիստ, առողջապահության կազմակերպիչ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1985), պրոֆեսոր (1987)։ ՀՀ Բժշկական գիտությունների ակադեմիայի անդամ (1998)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թերեզա Խաչատրյանը ծնվել է 1946 թվականին Մովսեսգեղ գյուղում։ 1967 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1987 թվականից եղել է Երևանի բժիշկների կատարելագործման ինստիտուտի (1992 թվականից՝ Ազգային առողջապահության ինստիտուտի) ամբիոնի վարիչ, 1997-1999 թվականներին միաժամանակ՝ փոխտնօրեն, 2000 թվականից՝ առողջապահության կառավարման և կազմակերպման ֆակուլտետի դեկան, 1991-1992 թվականներին՝ ՀՀ առողջապահության փոխնախարար, 2004 թվականից ՀՀ առողջապահության ղեկավար ներուժի ընկերակցության նախագահ[1]։
Մասնակցել է ՀՀ առողջապահության համակարգի բարեփոխման և զարգացման ծրագրերի, առաջնային բժշկական օգնության զարգացման ռազմավարության, ինչպես նաև ՀՀ քաղաքացիների բժշկական ապահովագրման օրենքի նախագծի մշակմանը։ Համահեղինակ է «Առողջապահության կառավարում, տնտեսագիտություն և ֆինանսավորում շուկայական հարաբերությունների պայմաններում» (2002) ուսումնական ձեռնարկի։ Հեղինակ է գիտական աշխատությունների ու մենագրությունների[2]։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Количесттвенная оценка сочетанного влияния факторов среды и социального-обусловленных на состояние здоровья детей дошкольного возрзста, Е., 1984 (համահեղինակ).
- Состояние здоровья детей в связи с сочетанным воздействием фактором окружающей среды, биологических и социальных условий, Е., 1996.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Айриян А. П. Армянские учёные-медики. - Ер., 1998 - 276 с. ISBN 99930-1-001-7.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ Թերեզա Խաչատրյանի կենսագրությունը ru.hayazg կայքում
|
- Էջեր, որոնք օգտագործում են JsonConfig
- Օգոստոսի 21 ծնունդներ
- 1946 ծնունդներ
- Ապրող անձինք
- Մովսես գյուղում ծնվածներ
- Երևանի պետական բժշկական համալսարանի շրջանավարտներ
- Բժիշկներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Հայ բժշկուհիներ
- Հայ առողջապահության կազմակերպիչներ
- Բժշկական գիտությունների դոկտորներ
- Հայ պրոֆեսորներ
- Հայ հիգիենիստներ
- ՀՀ բժշկական գիտությունների ակադեմիայի անդամներ