Թերեզա Խաչատրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վիքիպեդիայում կան հոդվածներ Խաչատրյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Picto infobox med.png
Թերեզա Խաչատրյան
Ծնվել էօգոստոսի 21, 1946(1946-08-21) (75 տարեկան)
ԾննդավայրՄովսես, Շամշադինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ[1]
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1967)
Մասնագիտությունբժիշկ և հիգիենիստ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր (1985)

Թերեզա Սուրենի Խաչատրյան (օգոստոսի 21, 1946(1946-08-21), Մովսես, Շամշադինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ հիգիենիստ, առողջապահության կազմակերպիչ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1985), պրոֆեսոր (1987)։ ՀՀ Բժշկական գիտությունների ակադեմիայի անդամ (1998)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թերեզա Խաչատրյանը ծնվել է 1946 թվականին Մովսեսգեղ գյուղում։ 1967 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1987 թվականից եղել է Երևանի բժիշկների կատարելագործման ինստիտուտի (1992 թվականից՝ Ազգային առողջապահության ինստիտուտի) ամբիոնի վարիչ, 1997-1999 թվականներին միաժամանակ՝ փոխտնօրեն, 2000 թվականից՝ առողջապահության կառավարման և կազմակերպման ֆակուլտետի դեկան, 1991-1992 թվականներին՝ ՀՀ առողջապահության փոխնախարար, 2004 թվականից ՀՀ առողջապահության ղեկավար ներուժի ընկերակցության նախագահ[2]։

Մասնակցել է ՀՀ առողջապահության համակարգի բարեփոխման և զարգացման ծրագրերի, առաջնային բժշկական օգնության զարգացման ռազմավարության, ինչպես նաև ՀՀ քաղաքացիների բժշկական ապահովագրման օրենքի նախագծի մշակմանը։ Համահեղինակ է «Առողջապահության կառավարում, տնտեսագիտություն և ֆինանսավորում շուկայական հարաբերությունների պայմաններում» (2002) ուսումնական ձեռնարկի։ Հեղինակ է գիտական աշխատությունների ու մենագրությունների[3]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Количесттвенная оценка сочетанного влияния факторов среды и социального-обусловленных на состояние здоровья детей дошкольного возрзста, Е., 1984 (համահեղինակ).
  • Состояние здоровья детей в связи с сочетанным воздействием фактором окружающей среды, биологических и социальных условий, Е., 1996.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Айриян А. П. Армянские учёные-медики. - Ер., 1998 - 276 с. ISBN 99930-1-001-7.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Армянские учёные-медики (ռուս.) — 1998.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005 
  3. Թերեզա Խաչատրյանի կենսագրությունը ru.hayazg կայքում