Թեոֆանիս Ստրելիձաս
Թեոֆանիս Ստրելիձաս Θεοφάνης Στρελίτζας | |
---|---|
Ծնվել է | 1490 |
Ծննդավայր | Հերակլիոն |
Վախճանվել է | 1559[1] |
Մահվան վայր | Հերակլիոն |
Քաղաքացիություն | Բյուզանդական կայսրություն |
Դավանանք | ուղղափառություն |
Մասնագիտություն | նկարիչ և սրբանկարիչ |
Ժանր | Սրբանկարչութիւն |
Theophanes the Cretan Վիքիպահեստում |
Թեոֆանիս Ստրելիձաս, առավել հայտնի է որպես Թեոֆանիս Կրետացի (հունարեն՝ Θεοφάνης Στρελίτζας, 1490, Հերակլիոն - 1559[1], Հերակլիոն), հույն ուղղափառ սրբանկարիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թեոֆանիս Ստրելիձասը ծնվել է 1500 թվականին թուրքահպատակ Հունաստանի Կրետե կղզում, որտեղ էլ մանկուց ուսանել է սրբանկարչության արվեստ։ Չնայած իր ծայրահեղ կրոնական համոզմունքներին՝ Թեոֆանիսն ամուսնացավ և ունեցավ երկու երեխա։ Երկու երեխաներն էլ շարունակեցին հոր գործը՝ դառնալով պատկերազարդող նկարիչներ[2]։ Կնոջ մահվանից հետո Թեոֆանիսը իրեն նվիրում է կրոնին և դառնում վանական։ Վաթսուն տարին չբոլորած Թեոֆանիս Ստրելիձասը մահանում է 1559 թվականին Հերակլիոնում։
Թեոֆանիսը թողել է բավականին մեծ ժառանգություն։ Նրա ստեղծագործությունները Հունաստանում համարվում են ժամանակի արվեստի գլուխգործոցներ։ 1527 թվականին նա պատկերազարդում է Սուրբ Նիկողայոս Անապավսոսի տաճարի պատերը, որից հետո սկսվում է վերջինիս գործունեության ամենաթեժ ժամանակահատվածը։ Շուտով նրա վրձնով կյանքի են կոչվում Սուրբ Աթոս լեռան շրջակայքում գտնվող Լավրոսի և Ստավրոնիկիտայի վանքերը։ Թեոֆանիսի ստեղծագործություններում գերակշռում է արևմտյան (շատ հազվադեպ նաև բյուզանդական) արվեստի ազդեցությունը[3]։
Թեոֆանիսի արվեստի գլուխգործոցներից երկուսը պահվում են Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժ թանգարանում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Tsougarakis D. Theophanes the Cretan // Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T084472
- ↑ Մակեդոնական դպրոց Արխիվացված 2012-04-29 Wayback Machine
- ↑ Ժամանակակից հունական ուղղափառ սրբանկարչության գլուխգործոցները