Թեոֆանիս Ստրելիձաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թեոֆանիս Ստրելիձաս
Θεοφάνης Στρελίτζας
Ծնվել է1490
ԾննդավայրՀերակլիոն
Վախճանվել է1559[1]
Մահվան վայրՀերակլիոն
Քաղաքացիություն Բյուզանդական կայսրություն
Դավանանքուղղափառություն
Մասնագիտություննկարիչ և սրբանկարիչ
ԺանրՍրբանկարչութիւն
 Theophanes the Cretan Վիքիպահեստում

Թեոֆանիս Ստրելիձաս, առավել հայտնի է որպես Թեոֆանիս Կրետացի (հունարեն՝ Θεοφάνης Στρελίτζας, 1490, Հերակլիոն - 1559[1], Հերակլիոն), հույն ուղղափառ սրբանկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեոֆանիս Ստրելիձասը ծնվել է 1500 թվականին թուրքահպատակ Հունաստանի Կրետե կղզում, որտեղ էլ մանկուց ուսանել է սրբանկարչության արվեստ։ Չնայած իր ծայրահեղ կրոնական համոզմունքներին՝ Թեոֆանիսն ամուսնացավ և ունեցավ երկու երեխա։ Երկու երեխաներն էլ շարունակեցին հոր գործը՝ դառնալով պատկերազարդող նկարիչներ[2]։ Կնոջ մահվանից հետո Թեոֆանիսը իրեն նվիրում է կրոնին և դառնում վանական։ Վաթսուն տարին չբոլորած Թեոֆանիս Ստրելիձասը մահանում է 1559 թվականին Հերակլիոնում։

Թեոֆանիսը թողել է բավականին մեծ ժառանգություն։ Նրա ստեղծագործությունները Հունաստանում համարվում են ժամանակի արվեստի գլուխգործոցներ։ 1527 թվականին նա պատկերազարդում է Սուրբ Նիկողայոս Անապավսոսի տաճարի պատերը, որից հետո սկսվում է վերջինիս գործունեության ամենաթեժ ժամանակահատվածը։ Շուտով նրա վրձնով կյանքի են կոչվում Սուրբ Աթոս լեռան շրջակայքում գտնվող Լավրոսի և Ստավրոնիկիտայի վանքերը։ Թեոֆանիսի ստեղծագործություններում գերակշռում է արևմտյան (շատ հազվադեպ նաև բյուզանդական) արվեստի ազդեցությունը[3]։

Թեոֆանիսի արվեստի գլուխգործոցներից երկուսը պահվում են Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժ թանգարանում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]