Թեյլոր Կիտչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թեյլոր Կիտչ
անգլ.՝ Taylor Kitsch
Ծնվել էապրիլի 8, 1981(1981-04-08)[1] (43 տարեկան)
ԾննդավայրԿելոունա
ԿրթությունԼեթբրիջի համալսարան և Gleneagle Secondary School?
Քաղաքացիություն Կանադա[2]
ՄասնագիտությունԴերասան, ռեժիսոր, սցենարիստ, մոդել
ԺանրերԴրամա,
Թրիլեր,
Մարտական
ԸնտրանիՋոն Քարթեր
ԿինոՊոիսկID 952443
taylor-kitsch.com

Թեյլոր Կիտչ (անգլ.՝ Taylor Kitsch, ապրիլի 8, 1981(1981-04-08)[1], Քելոունա, Regional District of Central Okanagan, Բրիտանական Կոլումբիա, Կանադա[3]), կանադացի դերասան է և մոդել։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեյլոր Կիտչը ծնվել է 1981 թ.-ի ապրիլի 8-ին Կելոունայում։ Նա ունի 2 մեծ եղբայր և 2 փոքր քույր։ Փոքր ժամանակ նա ցանկանում էր դառնալ պրոֆեսիոնալ հոկեյիստ, խաղացել է բրիտանական «BCHL» խմբում։ Ծնկի վնասվածքի պատճառով դադարեցրել է հոկեյիստի կարիերան։ 2002 թ.-ին նա տեղափոխվել է Նյու Յորք։

2 տարի անց նա պայմանագիր է ստորագրում «Untitled Entertainment» արտադրական խմբի հետ, որտեղ աշխատում է որպես մոդել։

Կիտչը ֆիլմերի ասպարեզում հանդես է գալիս 2006 թ.-ից։ Նրա առաջին դերերից է եղել ֆուտբոլիստի դերը՝ «Գիշերային հինգշաբթու կրակները» ֆիլմում։ Դրանից հետո նրան հրավիրել են խաղալու «Գործարք սատանայի հետ» ֆիլմում, որում նա խաղացել է գլխավոր դերերից մեկը։ 2008 թ.-ի փետրվարին նա կնքել է պայմանագիր «Իքս մարդիկ» ֆիլմում Գամբիտայի դերի համար։ 2010 թ.-ին նա խաղացել է «Խենթերի ակումբ» ֆիլմում։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կայլ XV (2006) - Փոստատար
  • Մահացիր, Ջոն Թակեր (2006) - Ջասթին
  • Ոճային թռիչք (2006) - Կայլ
  • Գիշերային հինգշաբթու կրակները (2006-2011) - Թիմ Ռիգինս
  • Գործարք սատանայի հետ (2006) - Պոգ Պերի
  • Գոսպել Հիլ (2008) - Ջոել Հերոդ
  • Իքս մարդիկ (2009) - Գամբիտ
  • Խենթերի ակումբ (2010) - Կեյվին Կարտեր
  • Ջոն Քարթեր (2012) - Ջոն Քարթեր
  • Մեծ խարդախություն (2013) - Բժիշկ Պոլ Լուիս
  • Սովորական սիրտը (2014) - Բրյուս Նայլս
  • Իսկական խուզարկու (2015) - Փոլ Վուդրոու

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]