Թեղենյաց լեռներ, Թեղենյաց լեռնաշղթա, Թեղենիս, Թեղենիք, Շանոսուվարի լեռնաշղթա, լեռնաշղթա ՀայաստանիԿոտայքի և Արագածոտնի մարզերի սահմանագլխին, լեռնաբազուկ Ծաղկունյաց լեռների հարավային ճյուղավորությունում։ Սկսվում է Արքայից լեռնա գագաթից և երկու ճյուղավորումներով ընդգրկում Կոտայքի մարզի Բուժական գյուղի շրջակայքը։Երկարությունը 10 կմ է[1][2]։
↑Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 47 — 150 էջ։