Թաքնված և բացահայտ աթեիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Թաքնված աթեիզմ (անգլ.՝ Implicit atheism) և բացահայտ աթեիզմ (անգլ.՝ Explicit atheism), ամերիկացի հեղինակ Ջորջ Հ. Սմիթի կողմից նկարագրած աթեիզմի տեսակներից են։ Թաքնված աթեիզմը սահմանված է որպես «թեիստական հավատքի բացակայություն առանց դրանից հրաժարվելու», իսկ բացահայտ աթեիզմը սահմանված է որպես թեիստական հավատքի բացակայություն և գիտակցված հրաժարումը դրանից[1]։ Բացահայտ աթեիստները ժխտում են աստվածության գաղափարը, իսկ թաքնված աթեիստները, չնայած չեն աջակցում աստվածության գաղափարին, ամեն դեպքում չեն հրաժարվում այդ գաղափարից։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Smith, George H. (1979). Atheism: The Case Against God. Buffalo, New York: Prometheus. էջեր 13–18. ISBN 0-87975-124-X. Արխիվացված է օրիգինալից 2000 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 1-ին.