Թափառող ռազմաճակատ
Թափառող ռազմաճակատ ռուս.՝ Кочующий фронт | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | մարտաֆիլմ |
Թվական | 1972 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Բարաս Խալզանով |
Սցենարի հեղինակ | Բարաս Խալզանով |
Դերակատարներ | Պյոտր Գլեբով, Աֆանասի Կոչետկով, Լեոնիդ Կուագին, Նատալյա Կուստինսկայա, Նիկոլայ Պրոկոպովիչ, Ռոման Խոմյատով, Յուրի Սոլոմին, Ասանբեկ Ումուրալիև, Եվգենի Նովիկով, Մուրմուխան Ժանտուրին, Իգնա Բուդկևիչ և Ժաննա Կերիմտաևա |
Երաժշտություն | Եվգենի Կրիլատով |
Կինոընկերություն | Սվերդլովսկի կինոընկերություն |
«Թափառող ռազմաճակատ» (ռուս.՝ «Кочующий фронт»), խորհրդային ֆիլմ[1][2], որի ռեժիսորը և սցենարի համահեղինակը Բարաս Խալզանովն է։ Նկարահանվել է Սվերդլովսկի կինոստուդիայում 1971 թվականին։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 1972 թվականի մարտի 13-ին։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 1919 թվականին։ Ռուսաստանում քաղաքացիական պատերազմ է։ Այն չի շրջանցել նաև Ենիսեյի նահանգը։ Այստեղ՝ կոլչակովյան զորքերի խոր թիկունքում, երեք տասնյակ գյուղեր, ի պատասխան սպիտակգվարդիկանների և նրանց կամակատարների վայրագությունների, հռչակում են պարտիզանական Խորհրդային Բաջյան Հանրապետությունը։
Կարճ ժամանակում անց կարմիր պարտիզանները վերածվում են ահեղ ուժի, որը ղեկավարում էր Պյոտր Շչետինկինը՝ Գեորգիևյան խաչի լրիվ կավալեր, որն Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ դարձել է սպա և 1917 թվականին դարձել շտաբս-կապիտան։ Պարտիզանները հիմնականում գործում էին կոլչակովյան կոմունիկացիաներում՝ խիստ դժվարացնելով Անտանտի երկրների կողմից Կոլչակի բանակի մատակարարումը։ Դա Կոլչակին ստիպել է մի ամբողջ դիվիզիա նետել Բաջյան Հանրապետության պարտիզանների դեմ՝ ռազմաճակատից հանելով այն, ինչն ինքնին դարձել է Կարմիր բանակի մեծ օգնությունը։
Պարտիզանների առաջին մարտերը ցույց են տվել Պյոտր Շչետինկինի ռազմավարության արդյունավետությունը։ Ավելի ուշ, որպեսզի խուսափեն պարտիզանների՝ քանակապես գերազանցող Սպիտակ զորքերի հետ ճակատային բախումներից և փրկեն վիրավոր պարտիզաններին, ինչպես նաև պարտիզանների հետ հեռացած կանանց ու երեխաներին, Շչետինկինը որոշում է անցնել Մոնղոլիայի սահմանը։ Նա շահագործողների դեմ բարձրացնում է մոնղոլ աշխատավորների, միավորվում նրանց հետ և, շարունակելով հարված հասցնել սպիտակներին այդ անսպասելի վայրերում, պայքարը հասցնում է հաղթական ավարտին։
Դերասաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պյոտր Գլեբով – Պյոտր Շչետինկին
- Ափանասի Կոչետկով – բարոն Ունգերն-Շտերնբերգ
- Վալենտին Կուլիկ – ծովակալ Կոլչակ
- Յուրի Սոլոմին – կոռնետ Ալեքսեյ Շմակով
- Գրիգորի Գեցով – գեներալ Ռոզանով
- Լեոնիդ Կուլագին – եսաուլ Գրիգորի Սամբուրսկոյ
- Նատալյա Կուստինսկայա – Վերա Տուրչանինովա
- Նիկոլայ Պրոկոպովիչ – Տուրչանինով
- Ռոման Խոմյատով – Իվանով
- Ասանբեկ (Արսեն) Ումուրալիև – Խատան-Բատոր Մաքսարժավ
- Տուգան Ռեջիմետով – Դամդինի Սուխե-Բատոր
- Նուրմուխան Ժանտուրին – Լոպես Չամզա
- Եվգենի Նովիկով – Կրավչենկո
- Ինգա Բուդկևիչ – Վասա
- Շավկատ Գազիև – Կայգալ
- Ժաննա Կերիմտաևա – Ալբանչի
- Յուրի Վասիլև – սպիտակ սպա
Նկարահանող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռեժիսր՝ Բարաս Խալզանով
- Սցենարիստներ՝ Բարաս Հալզանով, Միխայիլ Կոլեսնիկով
- Օպերատոր՝ Գենարի Չերեշկո
- Կոմպոզիտոր՝ Եվգենի Կռիլատով
Տեխնիկական տվյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գեղարվեստական, մեկ սերիա
- Պատկեր՝ լայնէկրան
- Ձայն՝ մոնոֆոնիա
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Թափառող ռազմաճակատ» ֆիլմը kinopoisk.ru կայքում
- ↑ «Թափառող ռազմաճակատ» ֆիլմը kino-teatr.ru կայքում
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|