Թամթոյի խաչքար (Մայր Աթոռ)
Թամթոյի խաչքար | |
Երկիր | Հայաստան |
Տարածաշրջան | Վաղարշապատ քաղաքի կենտրոնում գտնվող Մայր Աթոռի կանգնեցված է գանձատան դիմաց` այգու մեջ։ |
Սկզբնական տեղադրություն | Կանգնեցված է եղել Հայկական ԽՍՀ-ի Վարդենիսի շրջանի, իսկ այժմ Հայաստանի վարչատարածքային միավոր այժմյան Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղից 3 կմ հարավարևելյան ուղղության վրա գտնվող «Հին գոմեր» գյուղատեղու կիսավեր եկեղեցու արևելյան կողմում։ |
Ներկա տեղադրություն | Վաղարշապատ քաղաքի կենտրոնում գտնվող Մայր Աթոռի կանգնեցված է գանձատան դիմաց` այգու մեջ։ |
Ներկա վիճակ | կանգուն |
Ժառանգության կարգավիճակ | Պատմաճարտարապետական հուշարձան |
Նվիրված | Խաչքարը նվիրված է Բազումշահի որդի Տաշուրակի և Թամթոյի ու իր կնոջ հոգիների փրկության համար։ |
Խաչագործ | Խաչքագործն անհայտ է։ |
Պատվիրող | Խաչքարի պատվիրատուներն են Բազումշահի որդի Տաշուրակն ու Թամթոն և իր կինը։ |
Ճարտարապետական ոճ | Հայկական ճարտարապետություն |
Ստեղծման տարեթիվ | 1279 թվական |
Զարդաքանդակի նկարագրություն | Խաչքարը քանդակներ չունի։ |
Նյութ | բազալտ |
Արձանագրություն | Խաչքարը ունի արձանագրություններ։ |
Վայր | Էջմիածնի Մայր Տաճար |
Khatchkars in Etchmiadzin Վիքիպահեստում |
Թամթոյի խաչքար, որը գտնվում է Հայաստանի Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի կենտրոնում գտնվող Մայր Աթոռի կանգնեցված է գանձատան դիմաց՝ այգու մեջ։ Հաշվառված է Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում (4.2/14.1.11)[1]։
Տեղադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մայր Աթոռի կանգնեցված է գանձատան դիմաց` այգու մեջ։ Կանգնեցված է պատվանդանին։ Կանգնեցված է եղել Հայկական ԽՍՀ-ի Վարդենիսի շրջանի, իսկ այժմ Հայաստանի վարչատարածքային միավոր այժմյան Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղից 3 կմ հարավարևելյան ուղղության վրա գտնվող «Հին գոմեր» գյուղատեղու կիսավեր եկեղեցու արևելյան կողմում։
Վիմական արձանագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խաչքարն ունի 2 վիմական արձանագրություններ[2][3].
Արձանագրություն 1
[խմբագրել | խմբագրել կոդը]Խաչքարի քիվին՝ ելնդատառ, և խաչի հարավային խաչաթևի երկու կողմերում՝ փորագիր, առկա է 9 տող արձանագրություն.
- Ի Թ[ՎԻՆ] ՉԽԶ. (1297 թվական), ԿԱՄԱՒՆԱՅ Ի ՊԱՐՈՆՈՒԹ[ԵԱՄ]Բ ԻՇ
- ԽԱՆԱՑ ԻՇԽԱՆ
- ԻՆ ԳՐԻԳՈՐ
- ՈՅ, ԵՍ` ՏԱՇՈՒ
- ՐԱԿՍ, ՈՐԴԻ ԲԱ
- ԶՈՒՄՇԱՀԻ ՏՐ
- ՄԻՓՈՐԵԼԱՑ, ԿԱ[Ն]Գ
- ՆԵՑԻ ԶԽԱՉ[Ս]
- ԻՆՁ
Համաձայն արձանագրության՝ խաչքարը պատվիրել է Գրիգոր իշխանի հովանությամբ Բազումշահի որդի Տաշուրակը, իր հոգու փրկության համար։ Կանգնեցվել է 1297 թվականին։
Արձանագրություն 2
[խմբագրել | խմբագրել կոդը]Խաչքարի աջ կողմում, ելնդագիր, 2 տող.
- ԵՒ ԱՄ
- ՈՒՍՆԻՆ ԻՄ
- ՈՅ ԹԱՄ
- ԹՈՅ` Ի Փ
- ՐԿՈՒԹԵ[ԱՆ]
- ՀՈԳՈՅ
- ՄԵՐՈՅ
- ԶԻ ԷԱՔ ԱՆ
- ԶԱՒԱԿ, ՈՐՔ ԵՐԿԻ
- ՐՊԱԳԱՆԷ
- ՔՅԱՂԱՒԹ
- [Ս]
- ՅԻՇԵՑ
- ԵՔ
Համաձայն խաչքարի արձանագրության` խաչքարը պատվիրել է Թամթոն և իր կինը, իրենց հոգու փրկության համար, քանի որ չեն կարողացել զավակներ ունենալ։
Այլ տեղեկատվություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ուշագրավն այն է, որ ի թիվս այլևայլ շարժառիթների (շինարարություն, նվիրաբերում, ջրօգտագործում և այլն)՝ խաչքարեր են կանգնեցվել նաև անժառանգ անձանց՝ տվյալ դեպքում Տաշուրակի ու Թամթոյի կողմից՝ իրենց հոգու փրկության համար. դրա վառ օրինակներից է հիշյալ արձանագրությունը։
- «Տաշուրակ» հազվադեպ հանդիպող անձնանունը հիշվում է նաև Քարաշամբի 7-րդ դարի կիսավեր եկեղեցու ավագ խորանի աջակողմյան որմի վիմագրում։
- Ս. Բարխուդարյանը «միփորելաց» տերմինը, որը վկայված է նաև Նորատուսի «Հազախաչ» կոչված հուշարձանի վիմագրում «մեփորել», «մեփորեալ» ձևերով, ընդունում է նախ իբրև տեղանուն՝ համարելով Ծմակ գավառի վարչական կենտրոնը, որտեղ Զաքարյանների ժամանակ նստել է նրանց կառավարիչը, որն արձանագրություններում կոչվում է դեմեթար, մեփորել կամ առաջնորդ[4]։
- Ակունք գյուղից 3 կմ հարավարևելյան ուղղության վրա գտնվող «Հին գոմեր» գյուղատեղու կիսավեր եկեղեցու արևելյան կողմից Մայր Աթոռ է տեղափոխվել նաև Վարդանես քահանայի և Արևի խաչքարը։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՑՈՒՑԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ Արսեն Հարությունյան, Վաղարշապատ. վանքերը և վիմական արձանագրությունները, Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի հրատարակչություն, 2016 թվական, էջ 101
- ↑ Դիվան հայ վիմագրության, Պ. 4. Գեղարքունիք։ Կազմ.՝ Բարխուդարյան, Սեդրակ Գևորգի; ՀՍՍՌ ԳԱ; Հնագիտ. և ազգագր. ին-տ. Երևան։ ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1973 թ.
- ↑ Ս․ Բարխուդարյան, ԴՀՎ, պրակ 4, էջ 355