Թամթայի խաչքար (Նորավանք)
Արտաքին տեսք
Թամթայի խաչքար | |
Երկիր | Հայաստան |
Տարածաշրջան | Վայոց Ձորի մարզի Ամաղու գյուղից 3 կմ հարավարևելք՝ Նորավանք վանական համալիրում։ |
Սկզբնական տեղադրություն | Նորավանք վանական համալիրի գավթի արևելյան պատի մոտ՝ ներքուստ, ընդհանուր պատվանդանին։ |
Ներկա տեղադրություն | Նորավանք վանական համալիրի գավթի արևելյան պատի մոտ՝ ներքուստ, ընդհանուր պատվանդանին կանգնած զույգ խաչքարերից ձախակողմյանը։ |
Ներկա վիճակ | կանգուն |
Ժառանգության կարգավիճակ | Պատմաճարտարապետական հուշարձան |
Նվիրված | Թամթային։ |
Խաչագործ | անհայտ է։ |
Պատվիրող | Բուրթել իշխան։ |
Ճարտարապետական ոճ | Հայկական ճարտարապետություն |
Ստեղծման տարեթիվ | 1261 թվական |
Զարդաքանդակի նկարագրություն | Խաչքարը քանդակներ չունի։ |
Նյութ | բազալտ |
Արձանագրություն | Խաչքարը ունի արձանագրություններ։ |
Khatchkars in Noravank Վիքիպահեստում |
Թամթայի խաչքար, գտնվում է Հայաստանի Վայոց Ձորի մարզի Ամաղու գյուղից 3 կմ հարավարևելք՝ Նորավանք վանական համալիրի գավթի արևելյան պատի մոտ՝ ներքուստ, ընդհանուր պատվանդանին կանգնած զույգ խաչքարերից ձախակողմյանը։ Հաշվառված է Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում (11.8.1/1.3.17)[1]։
Տեղադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նորավանք վանական համալիրի գավթի արևելյան պատի մոտ՝ ներքուստ, ընդհանուր պատվանդանին կանգնած զույգ խաչքարերից ձախակողմյանը[2]։
Վիմական արձանագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խաչքարի ստորին մասում առկա է 4 տող վիմական արձանագրություն[2][3].
- Ի ԹՎ(ԻՆ) :ՉԺ: (1261). Ի ԿԱՄՍ ՈՂՈՐՄՈՒԹԵ(ԱՆ)
- ԱՐԱՐՉԻՆ Յ(ԻՍՈՒՍ)Ի, ԵՍ՝ ԲՈՒՐԹԷԼ, ՈՐԴԻ ԷԼԻԿՈՒՄԻ ՈՐԴՈ ՄԵ
- ԾԻ ԼԻՊԱՐՏԻ, ԿԱՆԿՆԵՑԻ ԶԱ(ՍՏՈՒԱ)ԾԸՆԿԱԼ ՆՇԱՆՍ ՄԱՒՐ
- ԻՄ ԹԱՄԿԱ, ՅԻՇԱՏԱԿ ՅԱՒԻՏԷՆԻՑ. ՅԱՂԱՒԹ ՅԻՇԵՑԷՔ։
Համաձայն արձանագրության՝ խաչքարը կանգնեցրվել է ի հիշատակ Թամթային։ Պատվիրատուն Լիպարիտի թոռ՝ Էլիկումի որդի, Բուրթել իշխանն է։ Խաչքարը կանգնեցվել է 1261 թվականին։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՑՈՒՑԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ 2,0 2,1 Դիվան հայ վիմագրության, Պ. 3. Վայոց Ձոր, Եղեգնաձորի և Ազիզբեկովի շրջաններ /Կազմ.՝ Ս.Գ. Բարխուդարյան; ՀՍՍՌ ԳԱ; ՀՍՍՌ ԳԱ; Հնագիտ. և ազգագր. ին-տ.; Երևան։ ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1967 թ.
- ↑ Կ. Մաթևոսյան, Նորավանքի վիմագրերը և հիշատակարանները, Երևան - 2017, էջ 120