Jump to content

Ընտրություն (ֆիլմ, 1987)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ընտրություն
ռուս.՝ Выбор
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա
Թվական1987
Լեզուռուսերեն
ՌեժիսորՎլադիմիր Նաումով
ԴերակատարներՄիխայիլ Ուլյանով, Նատալյա Բելոխվոստիկովա, Ալգիս Մատուլյոնիս, Ելենա Ֆադեևա, Վացլավ Դվորժեցկի, Ալեքսանդր Կազնով, Ալեքսանդր Յակովլև և Բորիս Շերբակով
ՕպերատորՎալենտին Ժելեզնյակով
ԿինոընկերությունՄոսֆիլմ և Սովինֆիլմ
Տևողություն143 րոպե

«Ընտրություն» (ռուս.՝ «Выбор»), խորհրդային երկսերիանոց գեղարվեստական ֆիլմ[1], որը նկարահանել է ռեժիսոր Վլադիմիր Նաումովը 1987 թվականին[2] Յուրի Բոնդարևի համանուն վեպի հիման վրա։

Խորհրդային նկարիչ Վլադիմիր Վասիլևը, որը հայտնի է հայրենիքում և արտերկրում, կնոջ հետ ժամանում է Իտալիա, որտեղ անցկացվում է նրա աշխատանքների ցուցահանդեսը։ Վենետիկի ավանդական ձմեռային դիմակահանդեսի ժամանակ հերոսն անսպասելիորեն հանդիպում է իր դպրոցական և ռազմաճակատային ընկեր Իլյա Ռամզինին, որին մահացած էր համարում։ Այն ժամանակ՝ 1943 թվականին, մարտերից մեկում գնդի հրամանատարը Ռամզինին և Վասիլևին մի քանի մարտիկների հետ ուղարկել էին ստույգ և անիմաստ մահվան։ Ե՛վ Վասիլևը, և՛ նրա կինը, որը եղել է երկու ընկերների համադասարանցին, մեծ դժվարությամբ են օտարերկրացու մեջ ճանաչում այն հուսահատ համարձակ Իլյային։ Իմանալով, որ իր մայրը ողջ է, Ռամզինը սկսում է փորձել ԽՍՀՄ մեկնելու թույլտվություն ստանալ։

  • Միխայիլ ՈւլյանովՎլադիմիր Վասիլև
  • Նատալյա Բելոխվոստիկովա – Մարիա Վասիլևա / Վիկտորյա Վասիլևա, դուստրը
  • Ալգիս Մատուլենիս – Իլյա Ռամզին
  • Ելենա Ֆադեևա – Ռաիսա Միխայլովնա, Ռամզինի մայրը
  • Վացլավ Դվորժեցկի – Էդուարդ Արկադևիչ Շեգլով, Մայրիայի հորեղբայրը
  • Լեոնիդ Պլեշակով – քանդակագործ Լոպատին
  • Կոնստանտին Ժիգուլև – Վլադիմիր Վասիլևը երիտասարդ տարիքում
  • Անաստասիա Դերեևշչիկովա – Մարիան երիտասարդ տարքիում
  • Ալեքսանդր Կոզնով – Իլյա Ռամզինը երիտասարդ տարիքում
  • Կոնստանտին Բերդիկով – ավագ Լազարև
  • Ալեքսանդր Յակովլև – ավագ սերժանտ Շապկին
  • Վալերի Նենաշև – Կալինկին
  • Բորիս Շչերբակով – ԿԳԲ աշխատակից
  • Անդրեյ Մոլոտկով – մայոր Վորոտյուկ, գնդի հրամանատար
  • Վիտալի Բելյակով – մայոր, զբաղվում է զորակոչով

Նկարահանող խումբ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ռեժիսոր՝ Վլադիմիր Նաումով
  • Սցենարի հեղինակներ՝ Յուրի Բոնդարև, Վլադիմիր Նաումով
  • Կոմպոզիտոր՝ Ալեքսանդր Գոլդշտեյն
  • Օպերատոր՝ Վալենտին Ժելեզնյակով
  • Նկարիչներ՝ Վլադիմիր Ֆիլիպով, Եվգենի Չեռնյաև
  • Հնչյունային օպերատոր՝ Բորիս Վենգերովսկի
  • Ֆիլմում օգտագործվել է Անտոնիո Վիվալդիի երաժշտությունը
  • Տնօրեն՝ Էդուարդ Վոլկով

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Ընտրություն» ֆիլմը kino-teatr.ru կայքում
  2. «Ընտրություն» ֆիլմը kinopoisk.ru կայքում

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Выбор» на сайте «Энциклопедия отечественного кино»