Jump to content

Ընտրություն (վեպ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ընտրություն
The Selection
ՀեղինակՔիրի Քաս
Տեսակգրավոր աշխատություն և գրքերի շարք
ԺանրՀակաուտոպիա
Գրականություն դեռահասների համար
Վեպ
Բնօրինակ լեզուանգլերեն
Ստեղծման տարեթիվ2012 թվական
Հաջորդ«Էլիտա»
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ՀրատարակիչԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ HarperTeen
Ռուսաստան Ռուսաստան Азбука
Հրատարակման տարեթիվ2014 թվական
OCLC757484481

«Ընտրություն», ամերիկյան պատանեկան հակաուտոպիական վեպ, հրատարակված է 2012 թվականին, վեպի հեղինակն է Քիրի Քասը[1]։ Գիրքը հրատարակվել է 2012 թվականի ապրիլի 24-ին HarperTeen հրատարակչության կողմից։ 2013 թվականին հրատարակվել է վեպի «Էլիտա» սիքվելը[2] և հաջորդող «The Prince» նովելը, գրվել են այդ նույն իրադարձությունների մասին, բայց ուրիշ դեպքից[3], երրորդ վեպը «Միակը» հրատարակվել է 2014 թվականին։ 2014 թվականին «Ընտրություն» և «Էլիտա» վեպերը հրատարակվել են Ռուսաստանում Азбука հրատարակչության կողմից[4]։ 2014 թվականին հրատարակվել է «Միակը» գիրքը։ 2015 թվականին «Ժառանգորդուհին» վեպերի շարքի շարունակությունը։ 2016 թվականի մայիսի 3-ին հրատարակվել է «Թագը» վեպերի շարքի շարունակությունը։

Գրքի մասին խոսելիս, Քիրի Քասը հայտարարել է, որ նրա համար ոգեշնչում են եղել Էսֆիրի և Մոխրոտիկի պատմությունները և տարբերությունները այս երկու հերոսների միջև, նրանց զարգացումը և ներկայացումը այն մասին, թե արդյոք նրանք դարձել են երջանիկ կյանքում[5]։ Ինչպես նաև նա նշել է, որ ի տարբերություն իր մյուս աշխատանքների, նա այս վեպը գրել է «հենց սկզբից մինչև վերջ»[6]։

Վաճառվել է գրքի 3,5 միլիոն նմուշ ամբողջ աշխարհում, և ստորագրվել են երկու այլ պայմանագրեր երկու գլխի համար։ HarperTeen հրատարակչությունը ստորագրել է երկու պայմանագիր հաջորդող շարքերի 32 լեզուներով հրատարակման համար։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր հերոսուհին՝ Ամերիկա Սինգերը, դարձել է 35 աղջիկներից մեկը, ովքեր ընտրվել են արքայազն Մաքսոնի սրտի համար անցկացվող «մրցույթներին» և հաղթողին հնարավորություն է տրվում ապագայում դառնալ թագուհի և ապրել հարստության մեջ։ Չնայած այս հնարավորությանը, Ամերիկան ուրախ չէ, քանի որ նա դեռ զգացմունքներ ունի դեպի Ասպենը, ով նրա կաստայից ավելի ցածր խավից է։ Պալատում ապրելու ընթացքում և ընտրության ժամանակ նա հասկանում է, որ անտարբեր չէ արքայազն Մաքսոնի հանդեպ։

«Ժառանգորդուհին» և «Թագը» վեպերում խոսվում է արդեն Ամերիկայի աղջկա ճակատագրի մասին։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիրքը ստացել է թե՛ դրական, թե՛ քննադատական կարծիքներ գրականական հրատարակչությունների կողմից։ Publishers Weekly-ը հրատարակել է դրական գրախոսություն՝ նշելով գլխավոր հերոսուհու բնավորությունը[7]։ Դրական գրախոսություն է տվել School Library Journal-ը, MTV-ն և Booklist-ը[8]։ Մասամբ դրական կարծիք է տվել The A.V. Club-ը, այստեղ գիրքն անվանել են «բեկումնային», «Սոված խաղեր» տրիլոգիայից, բայց այնուամենայնիվ «Ընտրությունը» բնութագրվել է որպես ավելի հաղական ժամանցային պլանում[9]։ Վեպին բացասական գնահատական է տվել Kirkus Reviews ամսագիրը[10][11][12]։

Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականին հայտնի է դարձել, որ CW հեռուստաալիքը թույլտվություն է ձեռք բերել վեպի հիման վրա հեռուստասերիալ նկարահանելու համար[13][14]։ Ամերիկա Սինգերի դերի համար ընտրվել է Էյմի Թիգարդենը։ 2012 թվականին նկարահանված փորձնական սերիան հեռուստաալիքը չի ընդունել[15]։ 2013 թվականին կայացել է երկրորդ փորձը նկարահանել փորձնական սերիա, բայց արդեն Յել Գրոբգլասի մասնակցությամբ, բայց այդ բեմականացման համար CW-ը նույնպես հրաժարվեց[16][17][18]։ Warner Bros թույլտվություն է ստացել Քիրա Քասի «Ընտրություն» համաշխարհային բեսթսելերը էկրանավորելու համար վեպի հինգ շարքերից առաջինը։ Ակնարկը ներառում է դեռևս չստեղծված ֆիլմերի գլխավոր սցենարները դեռևս չստեղծված ֆիլմերի) Քեթի Լավջոյին տեղայնացնել այն։ Դենի Դի ՆՈվին DiNovi Pictures-ից և Էլիսոն Գրինսպենը սկսել են արտադրության գործընթացը Փուայ Շահբազյանի հետ։ Լավժոյի սցենարը «Այրող սիրո պատմությունը» հայտնվել է «Սև ցուցակում» 2010 թվականին։

Ինչ վերաբերվում է Լավջոյին, նա վերջերս է ներկայացրել փորձնական սերիան NBC-ի համար, Universal Television-ի արտադրությունը, Եվա Լոնգորիայի և Ջոն Գլենի։ Նա նախկինում արդեն գրել էր փորձնական սցենարներ NBC-ի, Bravo-ի և АВС-ի փորձնական սերիաների համար, ինչպես նաև աշխատել է «Դրակուլա» սերիալի վրա NBC-ում։ Նա նշվում է Կրեատիվ գործակալության նկարիչների և Myman Greenspan-ի կողմից։ Քասին նշել են Red Tree Literary և New Leaf Literary & Media կայքերը։ Էնդի Ֆիշելը և Ջուլիա Սպիրոն ներկայացնելու են Warner Bros-ի հետաքրքրությունները։

Ապագա ֆիլմի պաշտոնական ռեժիսորն է լինելու Թեա Շերոկը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Moving On Up: 'The Selection' by Kiera Cass». Publishers Weekly. Վերցված է 2013 թ․ մայիսի 16-ին.
  2. «Author Kiera Cass' love triangle heats up». RT Book Reviews. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 16-ին.
  3. «'The Elite': Kiera Cass talks about the sequel to 'The Selection'». EW. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 16-ին.
  4. «Отбор, Касс К.». издательство Азбука. Վերցված է 2014 թ․ ապրիլի 5-ին.
  5. «Young Adult Author Kiera Cass on The Selection». Teen Vogue. Վերցված է 2013 թ․ մայիսի 16-ին.
  6. «Interviews: Kiera Cass and Cornelia Funke». USA Today. Վերցված է 2013 թ․ մայիսի 16-ին.
  7. «Children's Review: The Selection». Publishers Weekly. Վերցված է 2013 թ․ մայիսի 16-ին.
  8. «'The Selection' Is Another Jewel In Dystopia's Crown». MTV. Վերցված է 2013 թ․ մայիսի 16-ին.
  9. «The Selection, a YA book and incipient CW series, looks for royal love in a post-WWIII world». AV Club. Վերցված է 2013 թ․ մայիսի 16-ին.
  10. «Review: The Selection». Booklist. Վերցված է 2013 թ․ մայիսի 16-ին.
  11. «Review: The Selection». School Library Journal (BookVerdict). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 16-ին.
  12. «Review: The Selection». Kirkus Reviews. Վերցված է 2013 թ․ մայիսի 16-ին.
  13. «CW orders 3 new sci-fi shows». EW. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 16-ին.
  14. «Upfronts 2012: CW Redeveloping 'Hunger Games'-Esque Pilot 'The Selection'». Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 11-ին.
  15. «Pilot Update!». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 11-ին.
  16. «The Selection' finds its new lead: Yael Grobglas replaces Aimee Teegarden as America Singer». Hypable. Վերցված է 2013 թ․ փետրվարի 24-ին.
  17. «The CW at TCA: Pedowitz Gives Updates on New, Returning Projects». The Futon Critic. Վերցված է 2013 թ․ հունվարի 24-ին.
  18. Andreeva, Nellie (2013 թ․ մայիսի 9). «'The Selection' Dead At The CW». Deadline Hollywood.