Ընտրություն (վեպ)
Ընտրություն The Selection | |
---|---|
Հեղինակ | Քիրի Քաս |
Տեսակ | գրավոր աշխատություն և գրքերի շարք |
Ժանր | Հակաուտոպիա Գրականություն դեռահասների համար Վեպ |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Ստեղծման տարեթիվ | 2012 թվական |
Հաջորդ | «Էլիտա» |
Երկիր | ԱՄՆ |
Հրատարակիչ | ԱՄՆ HarperTeen Ռուսաստան Азбука |
Հրատարակման տարեթիվ | 2014 թվական |
OCLC | 757484481 |
«Ընտրություն», ամերիկյան պատանեկան հակաուտոպիական վեպ, հրատարակված է 2012 թվականին, վեպի հեղինակն է Քիրի Քասը[1]։ Գիրքը հրատարակվել է 2012 թվականի ապրիլի 24-ին HarperTeen հրատարակչության կողմից։ 2013 թվականին հրատարակվել է վեպի «Էլիտա» սիքվելը[2] և հաջորդող «The Prince» նովելը, գրվել են այդ նույն իրադարձությունների մասին, բայց ուրիշ դեպքից[3], երրորդ վեպը «Միակը» հրատարակվել է 2014 թվականին։ 2014 թվականին «Ընտրություն» և «Էլիտա» վեպերը հրատարակվել են Ռուսաստանում Азбука հրատարակչության կողմից[4]։ 2014 թվականին հրատարակվել է «Միակը» գիրքը։ 2015 թվականին «Ժառանգորդուհին» վեպերի շարքի շարունակությունը։ 2016 թվականի մայիսի 3-ին հրատարակվել է «Թագը» վեպերի շարքի շարունակությունը։
Գրքի մասին խոսելիս, Քիրի Քասը հայտարարել է, որ նրա համար ոգեշնչում են եղել Էսֆիրի և Մոխրոտիկի պատմությունները և տարբերությունները այս երկու հերոսների միջև, նրանց զարգացումը և ներկայացումը այն մասին, թե արդյոք նրանք դարձել են երջանիկ կյանքում[5]։ Ինչպես նաև նա նշել է, որ ի տարբերություն իր մյուս աշխատանքների, նա այս վեպը գրել է «հենց սկզբից մինչև վերջ»[6]։
Վաճառվել է գրքի 3,5 միլիոն նմուշ ամբողջ աշխարհում, և ստորագրվել են երկու այլ պայմանագրեր երկու գլխի համար։ HarperTeen հրատարակչությունը ստորագրել է երկու պայմանագիր հաջորդող շարքերի 32 լեզուներով հրատարակման համար։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Գլխավոր հերոսուհին՝ Ամերիկա Սինգերը, դարձել է 35 աղջիկներից մեկը, ովքեր ընտրվել են արքայազն Մաքսոնի սրտի համար անցկացվող «մրցույթներին» և հաղթողին հնարավորություն է տրվում ապագայում դառնալ թագուհի և ապրել հարստության մեջ։ Չնայած այս հնարավորությանը, Ամերիկան ուրախ չէ, քանի որ նա դեռ զգացմունքներ ունի դեպի Ասպենը, ով նրա կաստայից ավելի ցածր խավից է։ Պալատում ապրելու ընթացքում և ընտրության ժամանակ նա հասկանում է, որ անտարբեր չէ արքայազն Մաքսոնի հանդեպ։
«Ժառանգորդուհին» և «Թագը» վեպերում խոսվում է արդեն Ամերիկայի աղջկա ճակատագրի մասին։
Քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գիրքը ստացել է թե՛ դրական, թե՛ քննադատական կարծիքներ գրականական հրատարակչությունների կողմից։ Publishers Weekly-ը հրատարակել է դրական գրախոսություն՝ նշելով գլխավոր հերոսուհու բնավորությունը[7]։ Դրական գրախոսություն է տվել School Library Journal-ը, MTV-ն և Booklist-ը[8]։ Մասամբ դրական կարծիք է տվել The A.V. Club-ը, այստեղ գիրքն անվանել են «բեկումնային», «Սոված խաղեր» տրիլոգիայից, բայց այնուամենայնիվ «Ընտրությունը» բնութագրվել է որպես ավելի հաղական ժամանցային պլանում[9]։ Վեպին բացասական գնահատական է տվել Kirkus Reviews ամսագիրը[10][11][12]։
Էկրանավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թվականին հայտնի է դարձել, որ CW հեռուստաալիքը թույլտվություն է ձեռք բերել վեպի հիման վրա հեռուստասերիալ նկարահանելու համար[13][14]։ Ամերիկա Սինգերի դերի համար ընտրվել է Էյմի Թիգարդենը։ 2012 թվականին նկարահանված փորձնական սերիան հեռուստաալիքը չի ընդունել[15]։ 2013 թվականին կայացել է երկրորդ փորձը նկարահանել փորձնական սերիա, բայց արդեն Յել Գրոբգլասի մասնակցությամբ, բայց այդ բեմականացման համար CW-ը նույնպես հրաժարվեց[16][17][18]։ Warner Bros թույլտվություն է ստացել Քիրա Քասի «Ընտրություն» համաշխարհային բեսթսելերը էկրանավորելու համար վեպի հինգ շարքերից առաջինը։ Ակնարկը ներառում է դեռևս չստեղծված ֆիլմերի գլխավոր սցենարները դեռևս չստեղծված ֆիլմերի) Քեթի Լավջոյին տեղայնացնել այն։ Դենի Դի ՆՈվին DiNovi Pictures-ից և Էլիսոն Գրինսպենը սկսել են արտադրության գործընթացը Փուայ Շահբազյանի հետ։ Լավժոյի սցենարը «Այրող սիրո պատմությունը» հայտնվել է «Սև ցուցակում» 2010 թվականին։
Ինչ վերաբերվում է Լավջոյին, նա վերջերս է ներկայացրել փորձնական սերիան NBC-ի համար, Universal Television-ի արտադրությունը, Եվա Լոնգորիայի և Ջոն Գլենի։ Նա նախկինում արդեն գրել էր փորձնական սցենարներ NBC-ի, Bravo-ի և АВС-ի փորձնական սերիաների համար, ինչպես նաև աշխատել է «Դրակուլա» սերիալի վրա NBC-ում։ Նա նշվում է Կրեատիվ գործակալության նկարիչների և Myman Greenspan-ի կողմից։ Քասին նշել են Red Tree Literary և New Leaf Literary & Media կայքերը։ Էնդի Ֆիշելը և Ջուլիա Սպիրոն ներկայացնելու են Warner Bros-ի հետաքրքրությունները։
Ապագա ֆիլմի պաշտոնական ռեժիսորն է լինելու Թեա Շերոկը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Moving On Up: 'The Selection' by Kiera Cass». Publishers Weekly. Վերցված է 2013 թ․ մայիսի 16-ին.
- ↑ «Author Kiera Cass' love triangle heats up». RT Book Reviews. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 16-ին.
- ↑ «'The Elite': Kiera Cass talks about the sequel to 'The Selection'». EW. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 16-ին.
- ↑ «Отбор, Касс К.». издательство Азбука. Վերցված է 2014 թ․ ապրիլի 5-ին.
- ↑ «Young Adult Author Kiera Cass on The Selection». Teen Vogue. Վերցված է 2013 թ․ մայիսի 16-ին.
- ↑ «Interviews: Kiera Cass and Cornelia Funke». USA Today. Վերցված է 2013 թ․ մայիսի 16-ին.
- ↑ «Children's Review: The Selection». Publishers Weekly. Վերցված է 2013 թ․ մայիսի 16-ին.
- ↑ «'The Selection' Is Another Jewel In Dystopia's Crown». MTV. Արխիվացված է օրիգինալից 2013-10-21-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 16-ին.
- ↑ «The Selection, a YA book and incipient CW series, looks for royal love in a post-WWIII world». AV Club. Վերցված է 2013 թ․ մայիսի 16-ին.
- ↑ «Review: The Selection». Booklist. Վերցված է 2013 թ․ մայիսի 16-ին.
- ↑ «Review: The Selection». School Library Journal (BookVerdict). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 16-ին.
- ↑ «Review: The Selection». Kirkus Reviews. Վերցված է 2013 թ․ մայիսի 16-ին.
- ↑ «CW orders 3 new sci-fi shows». EW. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 16-ին.
- ↑ «Upfronts 2012: CW Redeveloping 'Hunger Games'-Esque Pilot 'The Selection'». Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 11-ին.
- ↑ «Pilot Update!». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 11-ին.
- ↑ «The Selection' finds its new lead: Yael Grobglas replaces Aimee Teegarden as America Singer». Hypable. Արխիվացված է օրիգինալից 2013-10-20-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 24-ին.
- ↑ «The CW at TCA: Pedowitz Gives Updates on New, Returning Projects». The Futon Critic. Վերցված է 2013 թ․ հունվարի 24-ին.
- ↑ Andreeva, Nellie (2013 թ․ մայիսի 9). «'The Selection' Dead At The CW». Deadline Hollywood.
|