Jump to content

Էջե Թեմելքուրան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էջե Թեմելքուրան
թուրքերեն՝ Ece Temelkuran
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 22, 1973(1973-07-22)[1] (51 տարեկան)
ԾննդավայրԻզմիր, Թուրքիա
Քաղաքացիություն Թուրքիա
ԿրթությունԱնկարայի համալսարան, իրավաբանության ֆակուլտետ և Անկարայի համալսարան
ԵրկերWomen Who Blow on Knots?
Մասնագիտությունլրագրող, հեռուստահաղորդավարուհի, բանաստեղծ-փաստաբան, գրող և բանաստեղծուհի
ԱնդամությունIstanbul Bar Association?
Կայքecetemelkuran.com
 Ece Temelkuran Վիքիպահեստում

Էջե Թեմելքուրան (թուրքերեն՝ Ece Temelkuran, հուլիսի 22, 1973(1973-07-22)[1], Իզմիր, Թուրքիա[2][3]), թուրք լրագրող և գրող։ 2000-2009 թվականներին եղել է «Milliyet», իսկ 2009-2012 թվականների հունվար ամսին՝ «Habertürk» թերթերի սյունակագիր։ 2010-2011 թվականներին աշխատել է Habertürk TV-ում որպես հաղորդավար[2]։ Հեռացվել է «Habertürk-ից», 2011 թվականի դեկտեմբերին Ուլուդերեի ջարդերից հետո, կառավարությանն ուղղված քննադատական հոդվածներից հետո[4][5][6][7]։ Երկու անգամ հռչակվել է «Թուրքիայի ամենաշատ կարդացվող քաղաքական սյունակագիր»։ Նրա սյունակները հրապարակվել հանրահայտ այնպիսի լրատվամիջոցներում, ինչպիսիք են The Guardian և Le Monde Diplomatique[2]։

Ավարտելով Անկարայի համալսարանի իրավագիտության ֆակուլտետը՝ Թեմելքուրանը դարձել է շուրջ 12 գրքերի հեղինակ, ներառյալ անգլերենով հրապարակված երկու աշխատություններ (Deep Mountain, Across the Turkish-Armenian Divide, Verso 2010, և Book of the Edge, BOA Editions 2010)[2]։ 2008 թվականին եղել է «Reuters» գործակալության ժուռնալիստիկայի ուսումնասիրության ինստիտուտի հրավիրովի դասախոս, որի ընթացքում նա գրել է «Խորը լեռներ․ հայ-թուրքական սահմանաբաժանը» աշխատությունը[2][8]։ Նրա մի քանի գրքեր, ներառյալ «Ինչ եմ պատրաստվում քեզ ասել» աշխատությունը պատմում է թուրք քաղբանտարկյալների հացադուլների մասին[9]։ 2008 թվականին պարգևատրվել է Թուրքիայի մարդու իրավունքների ասոցիացիայի «Այշե Զարաքոլուի մտքի ազատություն» մրցանակով[2]։

Իր առաջին՝ «Հնչում է ինչպես բանանը» աշխատությունը տպագրվել է 2010 թվականին և թարգմանվել արաբերեն[2] ու լեհերեն[10]։

2018 թվականին Թեմելքուրանի «Դարձ» վեպը թարգմանվել և տպագրվել է հայերեն։ Այն պատմում է 1980 թվականի հեղաշրջմանը նախորդող իրադարձությունների մասին Անկարայում ապրող երեխաների՝ Ալիի ու Այշեի աչքերով[11]։

2019 թվականին նա տպագրել է «Ինչպես կորցնել երկիրը․ 7 քայլ ժողովրդավարությունից դեպի բռնապետություն» աշխատությունը, որը պատմում է աջաթևյան պոպուլիզմի աճի և դրա ընդհանուր ազդեցության վերաբերյալ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 "About", ecetemelkuran.com Արխիվացված 2016-04-21 Wayback Machine
  3. "Ece Temelkuran"", haberler.com
  4. Al Akhbar (6 January 2012), Firing Turkey's Ece Temelkuran: The Price of Speaking Out Արխիվացված 2016-03-04 Wayback Machine
  5. Ayla Albayrak (9 January 2012), "Turkish Colonel, Journalist Fired Over Kurdish Killings", The Wall Street Journal blog
  6. Ece Temelkuran (27 January 2012) Turkish journalists are very frightened – but we must fight this intimidation, The Guardian
  7. Ayça Tomaç, translator (2012 թ․ հունվարի 19). «Turkish "democracy": The two articles that caused the firing of Turkish journalist Ece Temelkuran». Sendika.Org. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 27-ին. {{cite news}}: |author= has generic name (օգնություն)
  8. BOA Editions, Ltd., Book of the Edge Արխիվացված 2015-09-12 Wayback Machine
  9. Reuters Institute for the Study of Journalism, Ece Temelkuran Արխիվացված 2011-03-15 Wayback Machine
  10. «Odgłosy rosnących bananów». ksiazkoweklimaty.pl. Վերցված է 2017 թ․ մարտի 17-ին.
  11. Ubicross.com. «Էջե Թեմելքուրան «Դարձ»». mybookstore.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 27-ին.