Էջե Թեմելքուրան
Էջե Թեմելքուրան թուրքերեն՝ Ece Temelkuran | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 22, 1973 (49 տարեկան) |
Ծննդավայր | Իզմիր, Թուրքիա |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Անկարայի համալսարան, իրավաբանության ֆակուլտետ և Անկարայի համալսարան |
Մասնագիտություն | լրագրող, հեղինակ, հեռուստահաղորդավարուհի, բանաստեղծ-փաստաբան և գրող |
Կայք | ecetemelkuran.com |
![]() |
Էջե Թեմելքուրան (թուրքերեն՝ Ece Temelkuran, հուլիսի 22, 1973, Իզմիր, Թուրքիա[1][2]), թուրք լրագրող և գրող։ 2000-2009 թվականներին եղել է «Milliyet», իսկ 2009-2012 թվականների հունվար ամսին՝ «Habertürk» թերթերի սյունակագիր։ 2010-2011 թվականներին աշխատել է Habertürk TV-ում որպես հաղորդավար[1]։ Հեռացվել է «Habertürk-ից», 2011 թվականի դեկտեմբերին Ուլուդերեի ջարդերից հետո, կառավարությանն ուղղված քննադատական հոդվածներից հետո[3][4][5][6]։ Երկու անգամ հռչակվել է «Թուրքիայի ամենաշատ կարդացվող քաղաքական սյունակագիր»։ Նրա սյունակները հրապարակվել հանրահայտ այնպիսի լրատվամիջոցներում, ինչպիսիք են The Guardian-ը և Le Monde Diplomatique-ը[1]։
Ավարտելով Անկարայի համալսարանի իրավագիտության ֆակուլտետը՝ Թեմելքուրանը դարձել է շուրջ 12 գրքերի հեղինակ, ներառյալ անգլերենով հրապարակված երկու աշխատություններ (Deep Mountain, Across the Turkish-Armenian Divide, Verso 2010, և Book of the Edge, BOA Editions 2010)[1]։ 2008 թվականին եղել է «Reuters» գործակալության ժուռնալիստիկայի ուսումնասիրության ինստիտուտի հրավիրովի դասախոս, որի ընթացքում նա գրել է «Խորը լեռներ․ հայ-թուրքական սահմանաբաժանը» աշխատությունը[1][7]։ Նրա մի քանի գրքեր, ներառյալ «Ինչ եմ պատրաստվում քեզ ասել» աշխատությունը պատմում է թուրք քաղբանտարկյալների հացադուլների մասին[8]։ 2008 թվականին պարգևատրվել է Թուրքիայի մարդու իրավունքների ասոցիացիայի «Այշե Զարաքոլուի մտքի ազատություն» մրցանակով[1]։
Իր առաջին՝ «Հնչում է ինչպես բանանը» աշխատությունը տպագրվել է 2010 թվականին և թարգմանվել արաբերեն[1] ու լեհերեն[9]։
2018 թվականին Թեմելքուրանի «Դարձ» վեպը թարգմանվել և տպագրվել է հայերեն։ Այն պատմում է 1980 թվականի հեղաշրջմանը նախորդող իրադարձությունների մասին Անկարայում ապրող երեխաների՝ Ալիի ու Այշեի աչքերով[10]։
2019 թվականին նա տպագրել է «Ինչպես կորցնել երկիրը․ 7 քայլ ժողովրդավարությունից դեպի բռնապետություն» աշխատությունը, որը պատմում է աջաթևյան պոպուլիզմի աճի և դրա ընդհանուր ազդեցության վերաբերյալ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 "About", ecetemelkuran.com Archived 2016-04-21 at the Wayback Machine.
- ↑ "Ece Temelkuran"", haberler.com
- ↑ Al Akhbar (6 January 2012), Firing Turkey's Ece Temelkuran: The Price of Speaking Out Archived 2016-03-04 at the Wayback Machine.
- ↑ Ayla Albayrak (9 January 2012), "Turkish Colonel, Journalist Fired Over Kurdish Killings", The Wall Street Journal blog
- ↑ Ece Temelkuran (27 January 2012) Turkish journalists are very frightened – but we must fight this intimidation, The Guardian
- ↑ Ayça Tomaç, translator (հունվարի 19, 2012)։ «Turkish "democracy": The two articles that caused the firing of Turkish journalist Ece Temelkuran»։ Sendika.Org
- ↑ BOA Editions, Ltd., Book of the Edge Archived 2015-09-12 at the Wayback Machine.
- ↑ Reuters Institute for the Study of Journalism, Ece Temelkuran Archived 2011-03-15 at the Wayback Machine.
- ↑ «Odgłosy rosnących bananów»։ ksiazkoweklimaty.pl։ Վերցված է 2017-03-17
- ↑ Ubicross.com։ «Էջե Թեմելքուրան «Դարձ»»։ mybookstore.am։ Արխիվացված է օրիգինալից 2021-03-03-ին։ Վերցված է 2020-02-27
- Հուլիսի 22 ծնունդներ
- 1973 ծնունդներ
- Ապրող անձինք
- Իզմիր քաղաքում ծնվածներ
- Անկարայի համալսարանի իրավագիտության ֆակուլտետի շրջանավարտներ
- Անկարայի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Թուրք լրագրողներ
- Թուրք սյունակագիրներ
- Թուրք գրողներ
- Milliyet թերթում աշխատած անձինք
- Ոչ գեղարվեստական ժանրի թուրք գրողներ
- Թուրք վիպասաններ
- Փաստաբաններ