Էլմիրա Ամրոյան
Արտաքին տեսք
Ծնվել է | նոյեմբերի 27, 1940[1] (83 տարեկան) |
---|---|
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1964) |
Մասնագիտություն | դեղաբան |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր (1982) և պրոֆեսոր (1986) |
Էլմիրա Արտաշեսի Ամրոյան (նոյեմբերի 27, 1940[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դեղաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (1982), պրոֆեսոր (1986)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1964 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1992-1997 թվականներին եղել է ՀՀ դեղերի և բժշկական տեխնոլոգիաների գործակալության տեղեկատվական բաժնի վարիչ, 1997 թվականից՝ դեղաբանական խորհրդի նախագահ, 1999 թվականից՝ ԱԱԻ կլինիկական դեղաբանության ամբիոնի վարիչ[2]։
Աշխատանքները վերաբերում են գլխուղեղի արյան շրջանառության կարգավորման հարցերին։ Համահեղինակ է «Դեղաբանություն» (1992) դասագրքի և «Դեղաբուժություն» (2001 թվական, ռուսերեն) ձեռնարկի[3]։
Անդամակցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ուղեղի ուսումնասիրության միջազգային կազմակերպության անդամ, 1990
- ՀՀ դեղաբանների ընկերության նախագահության անդամ, 1986
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Вазоактивные простагландины в гомеостазе мозгового кровообращения, Е., 1983 (համահեղինակ);
- Физиология и фармакология сосудистой стенки, Е., 1987 (համահեղինակ).
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=2431
- ↑ Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։
|