Էլմիրա Ամրոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլմիրա Ամրոյան
Ծնվել էնոյեմբերի 27, 1940(1940-11-27)[1] (83 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1964)
Մասնագիտությունդեղաբան
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր (1982) և պրոֆեսոր (1986)

Էլմիրա Արտաշեսի Ամրոյան (նոյեմբերի 27, 1940(1940-11-27)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դեղաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (1982), պրոֆեսոր (1986)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1964 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1992-1997 թվականներին եղել է ՀՀ դեղերի և բժշկական տեխնոլոգիաների գործակալության տեղեկատվական բաժնի վարիչ, 1997 թվականից՝ դեղաբանական խորհրդի նախագահ, 1999 թվականից՝ ԱԱԻ կլինիկական դեղաբանության ամբիոնի վարիչ[2]։

Աշխատանքները վերաբերում են գլխուղեղի արյան շրջանառության կարգավորման հարցերին։ Համահեղինակ է «Դեղաբանություն» (1992) դասագրքի և «Դեղաբուժություն» (2001 թվական, ռուսերեն) ձեռնարկի[3]։

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ուղեղի ուսումնասիրության միջազգային կազմակերպության անդամ, 1990 թ.
  • ՀՀ դեղաբանների ընկերության նախագահության անդամ, 1986 թ.

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Вазоактивные простагландины в гомеостазе мозгового кровообращения, Е., 1983 (համահեղինակ);
  • Физиология и фармакология сосудистой стенки, Е., 1987 (համահեղինակ).

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=2431
  2. Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։