Jump to content

Էժենի Գրանդե (ֆիլմ, 1960)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էժենի Գրանդե
ռուս.՝ Евгения Гранде
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա և վեպի էկրանավորում
ՀիմքԷժենի Գրանդե
Թվական1960
Լեզուռուսերեն
ՌեժիսորՍերգեյ Ալեքսեև
Սցենարի հեղինակՍերգեյ Ալեքսեև
ԴերակատարներՄիխայիլ Կոզակով, Վիկտոր Խոխրյակով, Արիադնա Շենգելայա, Սեմյոն Մեժինսկի և Իրինա Լիկսո
ԵրաժշտությունՎլադիմիր Յուրովսկի
ԿինոընկերությունՄոսֆիլմ

«Էժենի Գրանդե» (ռուս.՝ «Евгения Гранде»), 1960 թվականի խորհրդային դրամատիկական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Սերգեյ Ալեքսեևը[1] Օնորե դը Բալզակի համանուն վեպի հիման վրա։

Ֆիլմի իրադարձությունները ծավալվում են 19-րդ դարի կեսերին ֆրանսիական գավառում։ Բարեկեցիկ ընտանիքի ղեկավար Ֆելիքս Գրանդեն, որը ժլատ և բռնակալ մարդ է, գաղտնի գումար է հավաքում, ոչ ոքի համար չի ծախսում, տնտեսում է ամեն ինչի վրա։ Գրանդեի կինը տառապում է, նա թույլ կին է, չի համարձակվում առարկել իր ամուսնուն։ Գեղեցկուհի դուստրը՝ Էժենի Գրանդեն, ծանոթանում է իր զարմիկ Շառլի հետ, որը ժամանել է Փարիզից։ Նրանց միջև սեր է ծնվում, Շառլը Էժենիին իր կինն է անվանում, բայց ստիպված է մեկնել արտասահման։ Էժենին խոստանում է սպասել նրան։

Տարիներ են անցնում, մահանում է Էժենիի մայրը, ապա հայրը։ Էժենին դառնում է հսկայական ունեցվածքի ժառանգորդը։ Մի օր նա իմանում է, որ Շառլը վերադարձել է Ֆրանսիա, բայց պատրաստվում է ամուսնանալ ուրիշի հետ։

  • Սեմյոն Մեժինսկի – Գրանդե
  • Եվդոկիա Տուրչանինովա – տիկին Գրանդե
  • Արիադնա Շենգելայա – Էժենի Գրանդե
  • Միխայիլ Կոզակով – Շառլ
  • Ալեքսանդր Գրուզինսկինոտար Կրյուշո
  • Եվգենի Վելիխով – դը Բոնֆոն
  • Վլադիմիր Վլադիսլավսկի – աբբա
  • Վիկտոր Խոխրյակով – դը Գրասեն
  • Իրինա Լիքսո – տիկին դը Գրասեն
  • Նիկիտա Պոդգորնի – Ադոլֆ դը Գրասեն
  • Տատյանա Պանկովա – Նինետա
  • Վլադիմիր Վիլլ – Կոռնուայե
  • Պյոտր Ստարկովսկի – բժիշկ
  • Եվգենի Մորգունով – տակառագործ (լուսագրերում նշված չէ)

Նկարահանող խումբ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Սցենարը և բեմադրությունը՝ Սերգեյ Ալեքսեևի
  • Օպերատոր՝ Վիկտոր Դոմբրովսկի
  • Նկարիչ՝ Արթուր Բերգեր
  • Կոմպոզիտոր՝ Վլադիմիր Յուրովսկի
  • Հնչյունային օպերատոր՝ Վենիամին Կիրշենբաում
  • Մոնտաժող՝ Մ․ Տիմոֆեևա
  • Խմբագիրներ՝ Վ. Կարեն, Ա. Դոնատով
  • Հագուստի նկարիչ՝ Տ. Անտոնովա
  • Գրիմարար՝ Ա. Դուբրովա
  • Ռեժիսոր օգնական՝ Օ. Գերց
  • Ֆիլմերի արտադրության վարչության նվագախումբ, դիրիժոր՝ Գրիգորի Գամբուրգ
  • Ֆիլմի տնօրեն՝ Ի. Խարիտոնով[2]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Էժենի Գրանդե» ֆիլմը kino-teatr.ru կայքում
  2. «Էժենի Գրանդե» ֆիլմը kinopoisk.ru կայքում