Էդուարդ Սարգսյան (նկարիչ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Էդուարդ Սարգսյան (այլ կիրառումներ)
Էդուարդ Սարգսյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 25, 1908[1] |
Ծննդավայր | Գյումուշխանե, Տրապիզոնի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1] |
Վախճանվել է | նոյեմբերի 26, 1990 (81 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Մոսկվայի Ս. Ստրոգանովի անվան արվեստի և արդյունաբերության ակադեմիա (1934)[1] |
Մասնագիտություն | նկարիչ |
Պարգևներ |
Էդուարդ Գևորգի Սարգսյան (դեկտեմբերի 25, 1908[1], Գյումուշխանե, Տրապիզոնի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1] - նոյեմբերի 26, 1990, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարիչ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1961)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1934 թվականին ավարտել է Մոսկվայի գեղարվեստատեխնիկական բարձրագույն ինստիտուտը։ Սարգսյանը բազմաժանր նկարիչ է, ստեղծել է բնանկարներ, նատյուրմորտներ, դիմանկարներ, թեմատիկ–կոմպոզիցիոն գործեր («Հին Աշտարակ», 1960, «Գարունը այգում», 1969, «Իմ նախնիները», 1968, նկարաշար Մովսես Խորենացու «Հայոց պատմության» մոտիվներով, 1967–1968, «Նատյուրմորտ։ Մրգեր», 1945)։ Ստեղծագործել է նաև գրաֆիկայի բնագավառում։ 1970 թվականին Երևանում բացվել է նկարչի ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսը։
1938 թվականին ավարտել է Մոսկվայի գեղարվեստա-տեխնիկական ինստիտուտը[2]։
Ստեղծել է նատյուրմորտներ, բնանկարներ, դիմանկարներ, թեմատիկ պատկերներ, գրաֆիկական գործեր։
- «Հին Երևան», 1939[3]
- «Ինքնադիմանկար», 1942[4]
- «Մեր բակը գարնանը», 1943[5]
- «Էտյուդ», 1943[6]
- «Նատյուրմորտ։ Մրգեր», 1945
- «Հին Աշտարակը», 1960
- «Աշտարակի այգում», 1960[7]
- «Իմ նախնիները», 1968
- Նկարաշար Մովսես Խորենացու «Հայոց պատմության» մոտիվներով, 1967-1698
- «Աշունը Նորքի այգիներում»[8]
- «Բնանկար Նորքից»[9]
Անհատական ցուցահանդեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում (1970)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 10 (հայ.) — հատոր 10. — էջ 222.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
- ↑ «Հին Երևան», Էդուարդ Սարգսյան
- ↑ «Ինքնադիմանկար», Էդուարդ Սարգսյան
- ↑ «Մեր բակը գարնանը», Էդուարդ Սարգսյան
- ↑ «Էտյուդ», Էդուարդ Սարգսյան
- ↑ «Աշտարակի այգում», Էդուարդ Սարգսյան
- ↑ «Աշունը Նորքի այգիներում», Էդուարդ Սարգսյան
- ↑ «Բնանկար Նորքից», Էդուարդ Սարգսյան
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 222)։ |