Էդուարդ Սարգսյան (նկարիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Էդուարդ Սարգսյան (այլ կիրառումներ)
Էդուարդ Սարգսյան
Ծնվել էդեկտեմբերի 25, 1908(1908-12-25)
ԾննդավայրԳյումուշխանե, Տրապիզոնի վիլայեթ, Օսմանյան կայսրություն
Վախճանվել էնոյեմբերի 26, 1990(1990-11-26) (81 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտություննկարիչ
Պարգևներ
Հայկական ԽՍՀ վաստակավոր նկարիչ

Էդուարդ Գևորգի Սարգսյան (դեկտեմբերի 25, 1908(1908-12-25), Գյումուշխանե, Տրապիզոնի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - նոյեմբերի 26, 1990(1990-11-26), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարիչ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1961

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1934-ին ավարտել է Մոսկվայի գեղարվեստատեխնիկական բարձրագույն ինստիտուտը։ Սարգսյանը բազմաժանր նկարիչ է, ստեղծել է բնանկարներ, նատյուրմորտներ, դիմանկարներ, թեմատիկ–կոմպոզիցիոն գործեր («Հին Աշտարակ», 1960, «Գարունը այգում», 1969, «Իմ նախնիները», 1968, նկարաշար Մովսես Խորենացու «Հայոց պատմության» մոտիվներով, 1967–1968, «Նատյուրմորտ։ Մրգեր», 1945)։ Ստեղծագործել է նաև գրաֆիկայի բնագավառում։ 1970 թվականին Երևանում բացվել է նկարչի ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսը։

1938 թվականին ավարտել է Մոսկվայի գեղարվեստա-տեխնիկական ինստիտուտը[1]։

Ստեղծել է նատյուրմորտներ, բնանկարներ, դիմանկարներ, թեմատիկ պատկերներ, գրաֆիկական գործեր։

  • «Հին Երևան», 1939[2]
  • «Ինքնադիմանկար», 1942[3]
  • «Մեր բակը գարնանը», 1943[4]
  • «Էտյուդ», 1943[5]
  • «Նատյուրմորտ։ Մրգեր», 1945
  • «Հին Աշտարակը», 1960
  • «Աշտարակի այգում», 1960[6]
  • «Իմ նախնիները», 1968
  • Նկարաշար Մովսես Խորենացու «Հայոց պատմության» մոտիվներով, 1967-1698
  • «Աշունը Նորքի այգիներում»[7]
  • «Բնանկար Նորքից»[8]

Անհատական ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում (1970)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  2. «Հին Երևան», Էդուարդ Սարգսյան
  3. «Ինքնադիմանկար», Էդուարդ Սարգսյան
  4. «Մեր բակը գարնանը», Էդուարդ Սարգսյան
  5. «Էտյուդ», Էդուարդ Սարգսյան
  6. «Աշտարակի այգում», Էդուարդ Սարգսյան
  7. «Աշունը Նորքի այգիներում», Էդուարդ Սարգսյան
  8. «Բնանկար Նորքից», Էդուարդ Սարգսյան
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 222