Զուգահեռ իրականություն
Զուգահեռ իրականությունը ենթադրական առանձին գոյություն ունեցող իրականություն է։ Զուգահեռ իրականությունների խումբը կոչվում է «մուլտիվերս»։ Իսկական քվանտային մեխանիկական ենթադրությունը այն է, որ զուգահեռ իրականությունները «իրականություններ են, որոնք իրարից առանձնացված են մեկ քվանտային իրադարձության շնորհիվ»։
Նախաբան
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆանտաստիկան վաղուցվանից է «ուրիշ աշխարհի» միտքը վերցրել լեգենդներից, միֆերից, կրոնից։ Դրախտը, Դժոխքը, Օլիմպոսը և Վալհալան ալտերնատիվ իրականություններ են։ Պլատոնը շատ էր անդրադարձել զուգահեռ իրականություններին, և արդյունքում ստացանք Պլատոնիզմը, որում մեկ իրականությունը կատարյալ է, իսկ երկրորդ՝ երկրային, իրականությունը թերի է, դրախտային իրականության ստվերը։ Ժամանակակից ֆանտաստիկայում հաճախ զուգահեռ իրականություններում բնության կանոնները տարբեր են, և կախարդական երևույթներ կարող են կատարվել։ Այս գաղափարը նաև կա հին Հինդու Դիցաբանության մեջ։ Պուրաններում կային անհամար իրականություններ, և ամեն մեկը ուներ իր աստվածը։ Նույնապես Պարսկական գրականության մեջ՝ «The Adventures of Bulukiya» պատմությունում նշված է, որ գլխավոր հերոսը (պրոտագոնիստը) սովորում է ալտերնատիվ աշխարհների մասին, որոնք նման են իր աշխարհին, բայց անջատ[1]։
Գիտաֆանտաստիկա
[խմբագրել | խմբագրել կոդը]Գերտարածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գիտաֆանտաստիկայի մեջ զուգահեռ իրականություններից ամենահաճախ օգտագործվողը գերտարածության գաղափարն է։ Ամենակարևոր երկու հիմունքներն են․
- գերտարածության տիեզերքի քարտեզի վրա որոշ (եթե ոչ բոլոր) վայրերը մեր աշխարհի վայրերի հետ համեմատված, ճանապարհորդների համար իրենց մուտք և ելք նշաններով
- գերտարածության մեջ երկու վայրերի միջև ճանապարհորդության ժամանակը շատ ավելի կարճ է քան մեր աշխարհում համապատասխան երկու վայրերի միջև ճանապարհորդության ժամանակը։ Սրա պատճառները կարող են լինել տարբեր լույսի արագությունը, ժամանակի անցման արագության տարբերությունը։ Կամ ուղղակի գերտարածության մեջ վայրերը ավելի մոտիկ են քան իրենց համատասխան վայրերը մեր աշխարհում։
Գերտարածության հաճախ է օգտագործվում, բայց սովորաբար որպես սյուժեի գործիք և ունի երկրորդական կարևորություն։
Ժամանակի մեջ ճանապարհորդություն և ալտերնատիվ պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Զուգահեռ իրականությունները հաճախ կարող են լինել ժամանակի մեջ ճանապարհորդության արդյունքը։ Լավ օրինակ է Ֆրից Լեյբերի «The Big Time» վեպը, որում երկու ալտերնատիվ ապագաների միջև տեղի է ունենում պատերազմ։ Ժամանակի մեջ ճանապարհորդները հաճախ պատահաբար կամ դիտմամբ ստեղծում են ալտերնատիվ պատմություններ։ Որպես կանոն ալտերնատիվ պատմությունները տեխնիկապես զուգահեռ իրականություններ չեն։ Գաղափարները նման են, բայց նրանք ունեն էական տարբերություններ։ Երբ հերոսները ճանապարհորդում են դեպի անցյալը, նրանք կարող են որոշ փոփոխություններ կատարել, որի արդյունքում ներկան կփոխվի։ Հիմնական տարբերությունը այն է, որ զուգահեռ իրականությունները միաժամանակ են գոյություն ունենում, բայց կարող է գոյություն ունենալ միայն մեկ ալտերնատիվ պատմություն։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Irwin, Robert (2005). The Arabian Nights: A Companion (Autre(s) ed. 1994, 2004. ed.). London: Tauris Parke Paperbacks. ISBN 1-86064-983-1.