Զոյա և Ալեքսանդր Կոսմոդեմյանսկիների հուշարձան
Զոյա և Ալեքսանդր Կոսմոդեմյանսկիների հուշարձան | |
---|---|
Զոյա և Ալեքսանդր Կոսմոդեմյանսկիների հուշարձանը | |
Տեսակ | հուշարձան |
Երկիր | Ռուսաստան |
Բնակավայր | Մոսկվա |
Շինության ձև | Քանդակ |
Նյութ | գրանիտ |
Ներկա վիճակ | Կանգուն |
Զոյա և Ալեքսանդր Կոսմոդեմյանսկիների հուշարձան (ռուս.՝ Памятник Зое и Александру Космодемьянским), հուշարձան Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում, որը նվիրված է Հայրենական մեծ պատերազմում զոհված Խորհրդային Միության հերոսներ, քույր և եղբայր Զոյա և Ալեքսանդր Կոսմոդեմյանսկիներին։ Հուշարձանը տեղադրվել է այն տան տեղում, որտեղ նրանք ապրել են` Նովոպոդմոսկովնայա փողոցում, որը 1960 թվականի մայիսի 9-ից կոչվում է նրանց անունով։
Հուշարձանի բացումը տեղի է ունեցել որոշ աղբյուրների համաձայն 1969 թվականին, այլ տվյալներով` 1981 թվականին[1]։ Նախագծի հեղինակներն են քանդակագործ Սեմյոն Անդրեևիչ Լոյկը և ճարտարապետներ Սերգեյ Գեորգիևիչ Դեմինսկին ու Յ. Յ. Ուսպենսկին[2][3][4]։ Հուշարձանը պատրաստված է ողորկված կարմիր գրանիտից։ Հուշարձանի դիմերեսին կոնտրռելիեֆի տեխնիկայով փորագրված են Ալեքսանդրի և Զոյայի դիմանկարները և հետևյալ ձոնական գրությունը. «Այս վայրում կանգնած է եղել այն տունը, որտեղ 1933-1941 թվականներին ապրել են Խորհրդային Միության հերոսներ Զոյա և Ալեքսանդր Կոսմոդեմյանսկիները»[2][5][6]։ 2015 թվականին հուշարձանը վերանորոգվել է[7][8]։
Նույն անունով գոյություն ունի մեկ այլ հուշարձան, որը հայտնի է նաև որպես Հայրենական մեծ պատերազմի տարիներին հայրենիքի համար զոհված թիվ 201 դպրոցի աշակերտների և ուսուցիչների հուշարձան։ Տեղադրված է գիմնազիայի բակում, բացվել է 1981 թվականին։ Նախագծի հեղինակներն են քանդակագործ Օլեգ Անտոնովիչ Իկոննիկովը և ճարտարապետ Կարո Սերգեյի Շեխոյանը։ Հուշահամալիրը գրանիտե պատ է, որի վրա փորագրված են զոհվածների անունները։ Նրա խոռոչներում տեղադրված են Զոյա և Ալեքսանդրա Կոսմոդեմյանսկիների կիսանդրիները[2][9]։ Զոհվածներից չորսը ստացել են Խորհրդային Միության հերոսի կոչում` Զոյա և Ալեքսանդր Կոսմոդեմյանսկինորը, Գեորգի Լաշինը և Պավել Գրաժդանինովը[10][11][12]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Распоряжение «Об утверждении Плана Департамента культурного наследия города Москвы по сохранению объектов культурного наследия — произведений монументального искусства и художественных надгробий и ремонту произведений монументального искусства, не являющихся объектами культурного наследия, на 2013—2016 годы»». АО «Кодекс». 2013 թ․ հունվարի 15. Վերցված է 2018 թ․ հուլիսի 10-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 Вострышев, 2009, էջ 205
- ↑ Народное образование, 2005, էջ 110
- ↑ Зайцев, Рощин, Соловьёв, 1990
- ↑ Демин, 1997
- ↑ Ефремов, Пегов, 1985
- ↑ «В Москве развёрнута крупнейшая программа по реставрации исторических памятников». INFOLine. 2016 թ․ փետրվարի 10. Վերցված է 2018 թ․ հուլիսի 10-ին.
- ↑ «В Москве в 2016 году сохранятся высокие темпы реставрации». Официальный портал Мэра и Правительства Москвы. 2016 թ․ փետրվարի 9. Վերցված է 2018 թ․ հուլիսի 10-ին.(չաշխատող հղում)
- ↑ Министерство просвещения, 1987, էջ 106
- ↑ Шокарев, Вострышев, 2018, էջ 299
- ↑ Смигельская, 1990, էջ 144
- ↑ Департамент культурного наследия города Москвы (2016). «Ученикам и учителям школы № 201, погибшим за Родину в годы Великой Отечественной войны». Узнай Москву. Վերցված է 2018 թ․ հուլիսի 10-ին.(չաշխատող հղում)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Вострышев М. И. Москва: все культурные и исторические памятники. — М.: Алгоритм, Эксмо, 2009. — 512 с. — ISBN 978-5-699-31434-8
- Демин М. Т., Всероссийское добровольное научно-исследовательское и культурно-просветительское общество «Энциклопедия российских деревень», Аграрный институт РАСХН, Префектура Северного административного округа Москвы. Северный округ Москвы - век XX. — в: Энциклопедия российских деревень, 1997. — 733 с.
- Ефремов Г. К., Пегов А. М. Имена московских улиц. — М.: Московский рабочий, 1985. — 460 с.
- Зайцев А.Д., Рощин И. И., Соловьёв В. Н. Зачислен навечно: Биографический справочник. — М.: Политиздат, 1990. — Т. 1. — 383 с. — ISBN ISBN 5250004105, 9785250004107
- Народный комиссариат просвещения, Министерство просвещения, Министерство образования, Российская академия образования, Российское педагогическое общество Народное образование. — М.: Учпедгиз, 2005. — Т. 4—6.
- Министерство просвещения, Руссиан С.Ф.С.Р. Министерство просвещения Воспитание школьников. — М.: Просвещение, 1987.
- Смигельская С. В. Москва: атлас туриста. — М.: Главное управление геодезии и картографии при Совете Министров СССР, 1990. — 208 с.
- Шокарев С., Вострышев М. Вся Москва от А до Я. — 2018. — ISBN 5041013799, 9785041013790