Զոյա և Ալեքսանդր Կոսմոդեմյանսկիների հուշարձան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զոյա և Ալեքսանդր Կոսմոդեմյանսկիների հուշարձան
Զոյա և Ալեքսանդր Կոսմոդեմյանսկիների հուշարձանը
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրՄոսկվա
Շինության ձևՔանդակ
Նյութգրանիտ
Ներկա վիճակԿանգուն

Զոյա և Ալեքսանդր Կոսմոդեմյանսկիների հուշարձան (ռուս.՝ Памятник Зое и Александру Космодемьянским), հուշարձան Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում, որը նվիրված է Հայրենական մեծ պատերազմում զոհված Խորհրդային Միության հերոսներ, քույր և եղբայր Զոյա և Ալեքսանդր Կոսմոդեմյանսկիներին։ Հուշարձանը տեղադրվել է այն տան տեղում, որտեղ նրանք ապրել են` Նովոպոդմոսկովնայա փողոցում, որը 1960 թվականի մայիսի 9-ից կոչվում է նրանց անունով։

Հուշարձանի բացումը տեղի է ունեցել որոշ աղբյուրների համաձայն 1969 թվականին, այլ տվյալներով` 1981 թվականին[1]։ Նախագծի հեղինակներն են քանդակագործ Սեմյոն Անդրեևիչ Լոյկը և ճարտարապետներ Սերգեյ Գեորգիևիչ Դեմինսկին ու Յ. Յ. Ուսպենսկին[2][3][4]։ Հուշարձանը պատրաստված է ողորկված կարմիր գրանիտից։ Հուշարձանի դիմերեսին կոնտրռելիեֆի տեխնիկայով փորագրված են Ալեքսանդրի և Զոյայի դիմանկարները և հետևյալ ձոնական գրությունը. «Այս վայրում կանգնած է եղել այն տունը, որտեղ 1933-1941 թվականներին ապրել են Խորհրդային Միության հերոսներ Զոյա և Ալեքսանդր Կոսմոդեմյանսկիները»[2][5][6]։ 2015 թվականին հուշարձանը վերանորոգվել է[7][8]։

Նույն անունով գոյություն ունի մեկ այլ հուշարձան, որը հայտնի է նաև որպես Հայրենական մեծ պատերազմի տարիներին հայրենիքի համար զոհված թիվ 201 դպրոցի աշակերտների և ուսուցիչների հուշարձան։ Տեղադրված է գիմնազիայի բակում, բացվել է 1981 թվականին։ Նախագծի հեղինակներն են քանդակագործ Օլեգ Անտոնովիչ Իկոննիկովը և ճարտարապետ Կարո Սերգեյի Շեխոյանը։ Հուշահամալիրը գրանիտե պատ է, որի վրա փորագրված են զոհվածների անունները։ Նրա խոռոչներում տեղադրված են Զոյա և Ալեքսանդրա Կոսմոդեմյանսկիների կիսանդրիները[2][9]։ Զոհվածներից չորսը ստացել են Խորհրդային Միության հերոսի կոչում` Զոյա և Ալեքսանդր Կոսմոդեմյանսկինորը, Գեորգի Լաշինը և Պավել Գրաժդանինովը[10][11][12]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Распоряжение «Об утверждении Плана Департамента культурного наследия города Москвы по сохранению объектов культурного наследия — произведений монументального искусства и художественных надгробий и ремонту произведений монументального искусства, не являющихся объектами культурного наследия, на 2013—2016 годы»». АО «Кодекс». 2013 թ․ հունվարի 15. Վերցված է 2018 թ․ հուլիսի 10-ին.
  2. 2,0 2,1 2,2 Вострышев, 2009, էջ 205
  3. Народное образование, 2005, էջ 110
  4. Зайцев, Рощин, Соловьёв, 1990
  5. Демин, 1997
  6. Ефремов, Пегов, 1985
  7. «В Москве развёрнута крупнейшая программа по реставрации исторических памятников». INFOLine. 2016 թ․ փետրվարի 10. Վերցված է 2018 թ․ հուլիսի 10-ին.
  8. «В Москве в 2016 году сохранятся высокие темпы реставрации». Официальный портал Мэра и Правительства Москвы. 2016 թ․ փետրվարի 9. Վերցված է 2018 թ․ հուլիսի 10-ին.(չաշխատող հղում)
  9. Министерство просвещения, 1987, էջ 106
  10. Шокарев, Вострышев, 2018, էջ 299
  11. Смигельская, 1990, էջ 144
  12. Департамент культурного наследия города Москвы (2016). «Ученикам и учителям школы № 201, погибшим за Родину в годы Великой Отечественной войны». Узнай Москву. Վերցված է 2018 թ․ հուլիսի 10-ին.(չաշխատող հղում)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Вострышев М. И. Москва: все культурные и исторические памятники. — М.: Алгоритм, Эксмо, 2009. — 512 с. — ISBN 978-5-699-31434-8
  • Демин М. Т., Всероссийское добровольное научно-исследовательское и культурно-просветительское общество «Энциклопедия российских деревень», Аграрный институт РАСХН, Префектура Северного административного округа Москвы. Северный округ Москвы - век XX. — в: Энциклопедия российских деревень, 1997. — 733 с.
  • Ефремов Г. К., Пегов А. М. Имена московских улиц. — М.: Московский рабочий, 1985. — 460 с.
  • Зайцев А.Д., Рощин И. И., Соловьёв В. Н. Зачислен навечно: Биографический справочник. — М.: Политиздат, 1990. — Т. 1. — 383 с. — ISBN ISBN 5250004105, 9785250004107
  • Народный комиссариат просвещения, Министерство просвещения, Министерство образования, Российская академия образования, Российское педагогическое общество Народное образование. — М.: Учпедгиз, 2005. — Т. 4—6.
  • Министерство просвещения, Руссиан С.Ф.С.Р. Министерство просвещения Воспитание школьников. — М.: Просвещение, 1987.
  • Смигельская С. В. Москва: атлас туриста. — М.: Главное управление геодезии и картографии при Совете Министров СССР, 1990. — 208 с.
  • Шокарев С., Вострышев М. Вся Москва от А до Я. — 2018. — ISBN 5041013799, 9785041013790