Զինվորը և թագուհին
Զինվորը և թագուհին ռուս.՝ Солдат и царица | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Թվական | 1968 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Վիկտոր Տիտով |
Դերակատարներ | Օլեգ Դալ, Եկատերինա Վասիլևա և Իգոր Յասուլովիչ |
Օպերատոր | Իգոր Գելեյն |
Կինոընկերություն | Մոսֆիլմ |
Տևողություն | 19 րոպե |
«Զինվորը և թագուհին» (ռուս.՝ «Солдат и царица»), կարճամետրաժ ֆիլմ՝ նկարահանված Անդրեյ Պլատոնովի համանուն հեքիաթի հիման վրա[1]։
Սյուժեն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քմահաճ թագուհին, ժպտալու համար զայրանալով զինվորի վրա, հրամայում է նրան գավազանի 20 հարված տալ և այդպես ծեծել մի ամբողջ տարի։
Պալատական հիմարը, կռանալով զինվորի վրա, պատմում է, որ կոշկական Իվան Կրիվոյին արդեն 10 տարի փայտերով ծեծում են և չեն կարողանով ոչ մի կերպ ընկճել։ Զինվորը, հույս ունենալով իմանալ գաղտնիքը, գնում է կոշկակարի մոտ։ Բայց պարզվում է, որ չկա ոչ մի գաղտնիք։ Կոշկակար խորհուրդ է տալիս պարզապես դիմանալ։ Եվ այստեղ փրկությունը գալիս է այնտեղից, որտեղից չէին սպասում։ Կոշկակարի կինը զարմանալիորեն նման է թագուհուն։ Զինվորի գլխում փայլուն ծրագիր է ծնվում․ գիշերը նա տեղերով փոխում է երկու կանանց։
Առավոտյան թագուհին արթնանում է կոշկակարի անկողնում և ծեծվում այն բանի համար, որ նրան ջուր չի բերել։ Իսկ այդ ժամանակ կոշկակարի կինը ոչ մի կերպ չի կարողանում հավատալ, որ ինքը դարձել է թագուհի։ Իսկ հնարամիտ զինվորն օգտվում է ստեղծված իրավիճակից և թողնում իր գործը։
Ստեղծման պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռեժիսոր Վիկտոր Տիտովի դիպլոմային աշխատանքն է։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Օլեգ Դալ – զինվոր
- Եկատերինա Վասիլևա – թագուհի / կոշկակար կինը
- Իգոր Յասուլովիչ – կոշկակար Իվան
- Վալերի Նոսիկ – հիմար
- Իգոր Կաշինցև – աստիճանավոր
- Իլյա Օլեյնիկով
Նկարահանող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սցենարի հեղինակ՝ Ալեքսեյ Ստուձինսկի
- Բեմադրող ռեժիսոր՝ Վիկտոր Տիտով
- Բեմադրող օպերատոր՝ Իգոր Գելեյն, Ռոբերտ Ռուվինով
- Բեմադրող նկարիչ՝ Գալինա Շաբանովա
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Զինվորը և թագուհին» ֆիլմը kino-teatr.ru կայքում
|