Զինվորական գերեզմանատուն № 7 (Դեշնիցա)
Զինվորական գերեզմանատուն № 7 | |
---|---|
Տեսակ | գերեզմանատուն |
Տեղագրություն | Desznica? |
Երկիր | Լեհաստան |
Առաջին հիշատակում | 1915 |
Զինվորական գերեզմանատուն № 7 (Դեշնիցա) (լեհ.՝ Cmentarz wojenny nr 7 - Desznica), զինվորական գերեզմանատուն, որը գտնվում է Դեշնիցա գյուղի Յասլենսկի մարզի մերձակայքում՝ Անդրկարպատյան վոևոդությունում։ Գերեզմանը մաս է կազմում Արևմտագալիցիական զինվորական գերեզմանոցի, որը ստեղծվել է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Գերեզմանոցում հուղարկավորված են Ավստրո-հունգարական, գերմանական և ռուսական բանակի ծառայողներ, ովքեր զոհվել են Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գերեզմանատունը կառուցվել է 1915 թվականին Ռազմական գերեզմանների վարչության Կ. և Կ. զինվորական պարետատան Կրակովի կողմից ավստրիացի ճարտարապետներ Դուշան Յուրկովիչի և Ադոլֆ Կաշպարի ծրագրով։ Գերեզմանատունը ունի ուղղանկյունի ձև և 427 քառակուսի մետր տարածք, որտեղ կան 3 եղբայրական և 35 անհատական գերեզմաններ, որոնցում հուղարկավորված են 32 ավստրիացի, 2 գերմանացի, 2 խաղաղ բնակիչ և 39 ռուս զինվորներ։
Բնութագրում
[խմբագրել | խմբագրել կոդը]Գերեզմանատունը գտնվում է լավ վիճակում և գտնվում է գյուղական ճանապարհի մոտ Դիմիտրի Սոլունսկի եկեղեցու հարևանությամբ, կառուցված 1790 թվականին։ Գերեզմանատան մուտքը տեղակայված են հետնամասից (եկեղեցու կողմից)։ 90-ական թվականներին գերեզմանատունը վերակառուցվել է, նախնական ծրագրի համաձայն վերականգնվել է քարե պատը, տարածքը մաքրված է։ Քանդակազարդի երկու կողմերում տեղակայված են հուշատախտակներ գերմաներեն գրվածքներով.
DANKBAR SCHMUCKET DIE GRUFT SEINER SIEGREICHEN SOHNE, KRAFTVOLL ER- STARKT DAS VOLK MIT DEM |
DA EUCH DIE WAFFE ENT = FIEL, WURDET IHR BRUDER DEN SIEGERN. — FRIEDLICH ENGT EUCH DER TOD IN DEM GEHEILIGHTEN RAUM |
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Oktawian Duda: Cmentarze I wojny światowej w Galicji Zachodniej. Warszawa: Ośrodek Ochrony Zabytkowego Krajobrazu, 1995. ISBN 83-85548-33-5.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Cmentarz wojenny nr 7 — Desznica Արխիվացված 2016-03-05 Wayback Machine (լեհ.)
- Метрика кладбища (լեհ.)