Զինվորական գերեզմանատուն № 5 (Գրաբ)
Զինվորական գերեզմանատուն № 5 | |
---|---|
Տեսակ | գերեզմանատուն |
Տեղագրություն | Grab, Podkarpackie Voivodeship? |
Երկիր | Լեհաստան |
Առաջին հիշատակում | 1915 |
Ժառանգության կարգավիճակ | անշարժ հուշարձան[1] |
Զինվորական գերեզմանատուն № 5 (Գրաբ) (լեհ.՝ Cmentarz wojenny nr 5 - Grab), զինվորական գերեզմանատուն, որը գտնվում է Գրաբ գյուղի մերձակայքում՝ Անդրկարպատյան վոևոդությունում։ Գերեզմանը մաս է կազմում Արևմտագալիցիական զինվորական գերեզմանոցի, որը ստեղծվել է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Գերեզմանոցում հուղարկավորված են ռուսական բանակի զինծառայողները, ովքեր զոհվել են Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։ Գերեզմանատունը համարվում է Անդրկարպատյան վոևոդության պատմա-ճարտարապետական հուշարձան։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գերեզմանատունը հիմնվել է 1915 թվականին սլովակ ճարտարապետ Դուշան Յուրկովիչի նախագծով։ Գերեզմանատունը լավ վիճակում է և գտնվում է գյուղատնտեսական ձեռնարկությունների տարածքում և որմափակված է փայտե ցանկապատերով։ Գերեզմանատան տարածքը կազմում է 266 քառակուսի մետր։
Գերեզմանատանը կա 27 եղբայրական և 6 անհատական գերեզմաններ, որոնցում հուղարկավորված են 266 անհայտ ռուս զինվորներ, ովքեր զոհվել են 1914 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին։
1993 թվականի հուլիսի 13-ին գերեզմանատունը ընդգրկվել է Անդրկարպատյան վոևոդության պատմական հուշարձանների գրանցամատյանում (А-296):
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Jerzy Drogomir: Polegli w Galicji Zachodniej 1914—1915 (1918). Wykazy poległych, zmarłych i pochowanych na 400 cmentarzach wojskowych w Galicji Zachodniej.. Tarnów: Muzeum Okręgowe w Tarnowie tom I, 1999, s. 2013. ISBN 83-85988-26-2.
- Roman Frodyma — Galicyjskie cmentarze wojenne t. 1-3, wydawnictwo Rewasz 1998
red. Stanisław Mendelowski: Krempna : atrakcyjna gmina Beskidu Niskiego. Krosno: P.U.W. «Roksana», 2008, s. 92.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Метрика кладбища (լեհ.)