Զիգոմատուրուսներ (լատին․՝ Zygomaturus), խոշոր պարկավերների անհետացած տեսակ։
Զիգոմատուրուսները եղել են զանգվածային կենդանիներ հաստ ոտքերով, մարմնկազմությամբ և չափերով նման են ժամանակակից գաճաճ գետաձիերին։ Տեղաշարժվում էին չորս ոտքերի վրա։ Բնակվում են ծովափերում և վերացել են մոտավորապես 45 հազար տարի առաջ։ Ենթադրվում է, որ նրանք ներխուժել են մայրցամաք ջրային ուղիների երկարությամբ։ Վարել են մենակյաց կյանք կամ ավելի մեծ նախիրում են ապրել։ Սնվել են ծովափնյա բույսերով, ինչպիսիք են եղեգները և սեզերը, որոնք հավաքում էին եղճկաձև ժանիքների միջոցով։