Զաստավա Մ59/66
Զաստավա Մ59/66 | |
---|---|
Տեսակ | ինքնալից հրացան |
Ենթատեսակ | կիսաավտոմատ զենք |
Երկիր | Հարավսլավիա |
Ծառայության ընդունման տարի | 1960 |
Պատերազմներ | Հարավսլավական պատերազմ |
Ստեծման և արտադրության պատմպություն | |
Ստեղծման տարի | 1960 |
Արտադրող | Զաստավա թագուհի |
Տեխնիկական տվյալներ | |
Փողի երկարություն | 550 մմ |
Զենքի երկարություն | 1120 մմ |
Փամփուշտի տեսակ | 7,62×39 մմ |
Զաստավա Մ59/66, հարավսլավական հրացան, սովետական Սիմոնովի ինքնալիցքավորվող հրացանի լիցենզավորված պատճեն։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Զենքն արտադրվել է ՝որպես փոխարինող Զաստավա Մ48-ին։ Արտադրվել է 1966-ից 1972 թվականներին՝ Հարավսլավիայի ժողովրդական բանակի համար, ավելի ուշ փոխարինվել է Զաստավա Մ70-ով, բայց մնացել է պահեստում։
2000 թվականին Մ59/66 հրացանները արտահանվել են, առավել մեծ քանակով՝ ԱՄՆ և Կանադա[1]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ի տարեբերություն Սիմոնով ստանդարտ զենքի, հրացանի փողը երկար է և մատակարարում է Մ60 22 մմ-անոց փողային նռնականետին։ Փողի հետ գազային խցիկի միացման կոնստրուկցիան նույնպես տարբերվում է։ Արդյունքում նշանառության մեջ կարող էին օգտագործել ստանդարտ մեխանիկական նշանառությունը, հատուկ գիշերային նշանահատիկը և ետբացովի նշանառությունը՝ կրակելու համար։
Հրացանին ամրացվում է ետբացովի, շեղբավոր ՍԿՍ սվինը, սակայն փողի երկարացումը՝ ի հաշիվ նռնականետի տեղադրման, փոքրացրել է շեղբի երկարություն։
Տարբերակներ և մոդիֆիկացիաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ПАП M59 ( հայտնի է նաև ոչ օֆիցիալ անվանումով՝«պապովկա»), առաջին մոդելը ստեղծվել է 1959 թվականին։
- Մ59/66
- Մ59/66Ա1
- Մ59/66Ա1 PROTOCOL M59/66 տարբերակը, որն ունի մետաղական քրոմապատ մասեր, սվին դանակ։ Օգտագործվում է Սլովենիայի զինված ուժերի գվարդիայում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ М. Лакић. Титова "паповка" још пуца // "Политика online" от 19 февраля 2008 (սերբ.)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Poluautomatska puška 7,62 mm M.59/66. Beograd, Državni sekretarijat za narodnu odbranu; Generalštab JNA. 1968.
- Stanisław Kochański. Broń strzelecka lat osiemdziesiątych. Warszawa, Wydawnictwo MON, 1985. ISBN 83-11-07784-3. (լեհ.)
- А. Б. Жук. Энциклопедия стрелкового оружия։ револьверы, пистолеты, винтовки, пистолеты-пулемёты, автоматы. М., ООО «Издательство АСТ», «Воениздат», 2002. стр.726-728