Զաստավա Մ48

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Զաստավա Մ48
Տեսակզենքի մոդել
Ենթատեսակrepeating rifle? և bolt-action rifle?
Երկիր ՀՍՖՀ
Ծառայության ընդունման տարի1948
ՊատերազմներՀարավսլավական պատերազմ
ԱրտադրողЗастава Оружие
Արտադրված է1 322 748[1]
Փամփուշտի տեսակ7,92×57 մմ

Զաստավա Մ48, հարավսլավական հրացան, հարավսլավական ազգային բանակի զենք։ Այն թողարկվել է սերբիական «Զաստավա» գործարանի կողմից։ Բելգիական Mauser M1924–ի և գերմանական Mauser 98k–ի ընդլայնված տարբերակն է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանացի զավթիչներից Հարավսլավիայի ազատագրումից հետո հարավսլավացիների մոտ հայտնվել են բազմաթիվ Mauser 98k գերմանական ռազմատիեզերական հրացաններ։ Ունենալով փորձ հրացանային զենքի արտադրության մեջ՝ (Հարավսլավիայում պատերազմից առաջ արտադրվում էին բելգիական արտադրության Mauser M1924 հրացաններ) և այդ գերմանական հրացանը, հարավսլավացի զինագործները «Զաստավա» ընկերության կողմից ստեղծում են սեփական հրացան, որն իր մեջ համատեղում է նախորդ երկու հրացանների առավելությունները։

Ըստ իր ձևի Զատավա Մ48–ը հիշեցնում է Mauser 98k–ին, սակայն մի քիչ կարճ։ Ի տարբերություն Mauser M1924–ի, որի փակաղակը ուղիղ է, Մ48–ինը կոր է։

Հրացանների մեծ մասը արտադրությունից անմիջապես հետո հանձնվում է պահեստ։ Սահմանափակ խմբաքանակը՝ 4000 միավոր, բաց է թողնվել դիպուկահարների համար[2][3]։ M48BO հրացանի մոդիֆիկացիան տեղի է ունեցել Սիրիայի զինանոցում[4]։

Մոդիֆիկացիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մ48 (1948—1952) — զենքի սկզբնական տարբերակը։

Այլ մոդիֆիկացիաներ․

  • Մ48Ա (1952—1956) — զենքի հետագա կատարելագործումը հնարավորություն էր տալիս ավելացնել արագությունը արտադրության մեջ և միաժամանակ նվազեցնել ծախսերը։
  • Մ48Բ (1956—1965) — զենքի վերջնական տարբերակը։ 1956 թվականից Մ48 հրացանը ստեղծվում է միայն արտահանման համար։
  • Մ48ԲՕ (1956—1965) — նույնատիպ М48B հրացան։ Տարբերությունը այն էր, որ այս հրացանները արտադրվում էին առանց պիտակի և նշումի։
  • Մ48/63 — Մ48 հրացանի սպորտային տարբերակը կարճ փողով։ Փողը պատրաստված է քրոմապատ պողպատից։ Փայտե մասերը պատրաստված է հաճարենուց[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]