Զանգվածային անկարգություններ Բաթումում (2017)
Զանգվածային անկարգություններ Բաթումում | |||
---|---|---|---|
Այրված մեքենաներ Բաթումի Ճավճավաձեի փողոցում | |||
Ամսաթիվ | 2017 թվական, մարտ | ||
Վայր | Վրաստան, Բաթում, Ալեքսանդր Ճավճավաձեի փողոց | ||
Պատճառ | Ժողովրդի և ոստիկանության միջև հարաբերությունների սրում | ||
Հակամարտող կողմեր | |||
Զանգվածային անկարգություններ Բաթումում (վրաց.՝ არეულობები ბათუმში), բողոքի ակցիաներ և մասսայական անկարգություններ Վրաստանում՝ Աջարիա երկրամասի մայրաքաղաք Բաթումում։ Անկարգությունները տեղի են ունեցել 2017 թվականի մարտին[1]։
Իրադարձությունների կենտրոնը եղել է Բաթումի Ճավճավաձե փողոցը։ Իրավիճակը քաղաքում սրվել է այն ժամանակ, երբ շաբաթ օրը Վրաստանի ոստիկանական ուժերը տուգանք են նշանակել քաղաքի կենտրոնում ապօրինի կայանման համար։ Սրա հետ կապված վիճաբանություն է սկսվել ոստիկանական ծառայողների և վարորդի միջև, որի արդյունքում 6 մարդ ձերբակալվել են։
Դրան հաջորդած մեկ ժամում հարյուրավոր բաթումցիներ անկարգություններ են կազմակերպել, որոնց նպատակը Վրաստանի ոստիկանապետ Գիորգի Մղեբրիշվիլիի հրաժարականն է[2]։
Իրադարձությունների ընթացք
[խմբագրել | խմբագրել կոդը]Փոքրիկ վեճերը վերաճել են խոշոր փողոցային անկարգությունների։ Բաթումի հարյուրավոր բնակիչերը վանկարկում էին՝ պահանջելով երկրի ոստիկանապետ Գիորգի Մղեբրիշվիլիի հրաժարականը պաշտոնից։ Վրացի ցուցարարները Բաթումի կենտրոնական Ճավճավաձեի փողոցում են այրել են մի շարք մեքենաները, հրանյութեր պայթեցրել, իսկ վերջում նաև նրանք շրջափակել են տեղական ոստիկանության շենքը։
Քաղաքում ստեղծված խառնակ իրադրությունը վերահսկելու նպատակով Վրաստանի կառավարությունն ու տեղական ինքնակառավարման մարմինները ստիպված են եղել ցուցարարներին ցրել հատուկ ջոկատայինների միջոցով։ Հաջորդ օրը փողոց են մտցվել Վրաստանի ոստիկանական ուժերը, որոնք ամբողջությամբ մաքրել են Ճավճավաձեի փողոցը ցուցարարներից[2]։ Այդ գործընթացն անցկացվել է առանց լուրջ բախումների։ Երիտասարդ ցուցարարները, որոնք մի ժամ ջարդարարությամբ էին զբաղված, հեռացել են ոստիկաններին տեսնելուն պես։
Ցուցարարների մյուս մասին փողոցից դուրս բերելու նպատակով ոստիկանները ստիպված են եղել կիրառել ռետինե գնդակներ։ Արդյունքում ձերբակալվել են շուրջ 40 Վրաստանի քաղաքացիներ։ Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հայտարարել է, որ «ապակառուցողական արմատական ուժերը» օգտագործել են կենցաղային միջադեպն իրավիճակի սրման համար։ Ըստ նախնական տվյալների այս դեպքերի արդյունքում վիրավորվել է 33 մարդ[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «მთავრობა და უმრავლესობა ბათუმის მოვლენების გამო პასუხისმგებლობას აკისრებს „ნაციონალურ მოძრაობას"». რადიო თავისუფლება (վրացերեն). Վերցված է 2017 թ․ մարտի 16-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 Իրադրությունը Վրաստանում (մարտ, 2017). «Բաթումի զանգվածային անկարգությունների պատճառն ու հետևանքները».