Զանգվածային անկարգություններ Բաթումում (2017)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զանգվածային անկարգություններ Բաթումում
Անկարգություններ Բաթումում.jpg
Այրված մեքենաներ Բաթումի Ճավճավաձեի փողոցում
Ամսաթիվ 2017 թվական, մարտ
Վայր Վրաստան Վրաստան, Բաթում, Ալեքսանդր Ճավճավաձեի փողոց
Պատճառ Ժողովրդի և ոստիկանության միջև հարաբերությունների սրում
Հակամարտող կողմեր
Վրաստան Վրաստանի Հանրապետություն
Georgia MIA logo.jpeg Վրաստանի ոստիկանական ուժեր
Վրաստան ցուցարարներ,
Քաղաքացիական հասարակություն

Զանգվածային անկարգություններ Բաթումում (վրաց.՝ არეულობები ბათუმში), բողոքի ակցիաներ և մասսայական անկարգություններ Վրաստանում՝ Աջարիա երկրամասի մայրաքաղաք Բաթումում: Անկարգությունները տեղի են ունեցել 2017 թվականի մարտին[1]:

Իրադարձությունների կենտրոնը եղել է Բաթումի Ճավճավաձե փողոցը: Իրավիճակը քաղաքում սրվել է այն ժամանակ, երբ շաբաթ օրը Վրաստանի ոստիկանական ուժերը տուգանք են նշանակել քաղաքի կենտրոնում ապօրինի կայանման համար: Սրա հետ կապված վիճաբանություն է սկսվել ոստիկանական ծառայողների և վարորդի միջև, որի արդյունքում 6 մարդ ձերբակալվել են:

Դրան հաջորդած մեկ ժամում հարյուրավոր բաթումցիներ անկարգություններ են կազմակերպել, որոնց նպատակը Վրաստանի ոստիկանապետ Գիորգի Մղեբրիշվիլիի հրաժարականն է[2]:

Իրադարձությունների ընթացք[խմբագրել | խմբագրել կոդը]

Վրացական ոստիկանական մեքենա

Փոքրիկ վեճերը վերաճել են խոշոր փողոցային անկարգությունների: Բաթումի հարյուրավոր բնակիչերը վանկարկում էին՝ պահանջելով երկրի ոստիկանապետ Գիորգի Մղեբրիշվիլիի հրաժարականը պաշտոնից: Վրացի ցուցարարները Բաթումի կենտրոնական Ճավճավաձեի փողոցում են այրել են մի շարք մեքենաները, հրանյութեր պայթեցրել, իսկ վերջում նաև նրանք շրջափակել են տեղական ոստիկանության շենքը:

Քաղաքում ստեղծված խառնակ իրադրությունը վերահսկելու նպատակով Վրաստանի կառավարությունն ու տեղական ինքնակառավարման մարմինները ստիպված են եղել ցուցարարներին ցրել հատուկ ջոկատայինների միջոցով: Հաջորդ օրը փողոց են մտցվել Վրաստանի ոստիկանական ուժերը, որոնք ամբողջությամբ մաքրել են Ճավճավաձեի փողոցը ցուցարարներից[2]: Այդ գործընթացն անցկացվել է առանց լուրջ բախումների: Երիտասարդ ցուցարարները, որոնք մի ժամ ջարդարարությամբ էին զբաղված, հեռացել են ոստիկաններին տեսնելուն պես:

Ցուցարարների մյուս մասին փողոցից դուրս բերելու նպատակով ոստիկանները ստիպված են եղել կիրառել ռետինե գնդակներ: Արդյունքում ձերբակալվել են շուրջ 40 Վրաստանի Հանրապետության քաղաքացիներ: Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հայտարարել է, որ «ապակառուցողական արմատական ուժերը» օգտագործել են կենցաղային միջադեպն իրավիճակի սրման համար: Ըստ նախնական տվյալների այս դեպքերի արդյունքում վիրավորվել է 33 մարդ[2]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]