Զալման Աբեզգաուզ
Զալման Աբեզգաուզ բելառուս․՝ Залман Еўнавіч Абезгаўз | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 10, 1920 Լեպել, Վիտեբսկի նահանգ, ՌԽՖՍՀ |
Մահացել է | սեպտեմբերի 26, 1988 (68 տարեկան) Մինսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Մասնագիտություն | պատմաբան և արխիվագետ |
Հաստատություն(ներ) | Բելառուսի գիտությունների ազգային ակադեմիա |
Գործունեության ոլորտ | պատմություն[1] և արխիվային գիտություն[1] |
Ալմա մատեր | Բելառուսի պետական համալսարան (1945) |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների թեկնածու |
Տիրապետում է լեզուներին | բելառուսերեն[1] և ռուսերեն[1] |
Պարգևներ |
Զալման Աբեզգաուզ (բելառուս․՝ Залман Еўнавіч Абезгаўз, ապրիլի 10, 1920, Լեպել, Վիտեբսկի նահանգ, ՌԽՖՍՀ - սեպտեմբերի 26, 1988, Մինսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ), բելառուս պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու (1956):
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1945 թվականին ավարտել է Բելառուսի պետական համալսարանը։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ 1943 թվականի հունիսից դեկտեմբեր եղել է Բելառուսական 3-րդ ռազմաճակատի 31-րդ բանակի 153-րդ հրաձգային դիվիզիայի 557-րդ հրաձգային գնդի հրետանավոր։ Երկու անգամ վիրավորվել է (1943 թվականի նոյեմբերի 18-ին՝ թեթև, դեկտեմբերի 24-ին՝ ծանր), դարձել երկրորդ կարգի հաշմանդամ։
1955 թվականի Բելառուսական ԽՍՀ գիտությունների ակադեմիայում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն («Պատմական նախադրյալները Բելառուսում պրոլետարիատի ձևավոևման XIX դարի երկրորդ կեսին»)։
1945-1948 թվականների աշխատել է Բելառուսական ԽՍՀ արխիվում, 1948 թվականից՝ Բելառուսական ԽՍՀ գիտությունների ակադեմիայում (1948-1956 թվականներին՝ կրտսեր գիտաշխատող, 1956 թվականից՝ ավագ գիտաշխատող)։
Մահացել է 1988 թվականի նոյեմբերի 26-ին[2]։
Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուսումնասիրել է մինչհեղափոխական Բելառուսի բանվոր դասակարգի ձևավորումն ու զարգացումը, ժողովրդագրական և ազգային կազմը, սոցիալ-տնտեսական վիճակը, աշխատանքի պայմանները։
Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Абезгауз З. Е. Развитие промышленности и формирование пролетариата Белоруссии во второй половине XIX века. — Минск : Наука и техника, 1971. — 179 с.
- Абезгауз З. Е. Рабочий класс Белоруссии в начале XX в. (1900—1913 гг.). — Минск : Наука и техника, 1977. — 168 с.
Համահեղինակ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Гісторыя Беларускай ССР» (Т. 2; Мн., 1972).
- «Исторические корни дружбы и единения украинского и белорусского народов» (Киев, 1978).
- «История рабочего класса Белорусской ССР» (Т. 1; Мн., 1984),
- «Гісторыя сялянства Беларусі» (Т. 2; Мн., 2002).
- «Белоруссия в эпоху капитализма: Сборник документов и материалов: В 3 т.» (Мн., 1983-1990).
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշան (06.04.1985)
- Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան (20.11.1945)
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Белазаровіч В. А. Гістарыяграфія гісторыі Беларусі : вучэбны дапаможнік. — Гродна : ГрДУ, 2006. — С. 288.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Ապրիլի 10 ծնունդներ
- 1920 ծնունդներ
- Սեպտեմբերի 26 մահեր
- 1988 մահեր
- Մինսկ քաղաքում մահացածներ
- Բելառուսի պետական համալսարանի շրջանավարտներ
- Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշանակիրներ
- Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանակիրներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Պատմական գիտությունների թեկնածուներ
- Բելառուս պատմաբաններ
- Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցներ
- 20-րդ դարի պատմաբաններ
- Խորհրդային պատմաբաններ
- Բելառուս գիտնականներ