Զալման Աբեզգաուզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Զալման Աբեզգաուզ
բելառուս․՝ Залман Еўнавіч Абезгаўз
Ծնվել էապրիլի 10, 1920(1920-04-10)
Լեպել, Վիտեբսկի նահանգ, ՌԽՖՍՀ
Մահացել էսեպտեմբերի 26, 1988(1988-09-26) (68 տարեկան)
Մինսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Մասնագիտությունգիտնական
Հաստատություն(ներ)Բելառուսի գիտությունների ազգային ակադեմիա
Գործունեության ոլորտպատմություն
Ալմա մատերԲելառուսի պետական համալսարան (1945)
Գիտական աստիճանպատմական գիտությունների թեկնածու
Տիրապետում է լեզուներինբելառուսերեն[1] և ռուսերեն[1]
Պարգևներ
«Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան և Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան

Զալման Աբեզգաուզ (բելառուս․՝ Залман Еўнавіч Абезгаўз, ապրիլի 10, 1920(1920-04-10), Լեպել, Վիտեբսկի նահանգ, ՌԽՖՍՀ - սեպտեմբերի 26, 1988(1988-09-26), Մինսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ), բելառուս պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու (1956):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1945 թվականին ավարտել է Բելառուսի պետական համալսարանը։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ 1943 թվականի հունիսից դեկտեմբեր եղել է Բելառուսական 3-րդ ռազմաճակատի 31-րդ բանակի 153-րդ հրաձգային դիվիզիայի 557-րդ հրաձգային գնդի հրետանավոր։ Երկու անգամ վիրավորվել է (1943 թվականի նոյեմբերի 18-ին՝ թեթև, դեկտեմբերի 24-ին՝ ծանր), դարձել երկրորդ կարգի հաշմանդամ։

1955 թվականի Բելառուսական ԽՍՀ գիտությունների ակադեմիայում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն («Պատմական նախադրյալները Բելառուսում պրոլետարիատի ձևավոևման XIX դարի երկրորդ կեսին»)։

1945-1948 թվականների աշխատել է Բելառուսական ԽՍՀ արխիվում, 1948 թվականից՝ Բելառուսական ԽՍՀ գիտությունների ակադեմիայում (1948-1956 թվականներին՝ կրտսեր գիտաշխատող, 1956 թվականից՝ ավագ գիտաշխատող)։

Մահացել է 1988 թվականի նոյեմբերի 26-ին[2]։

Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուսումնասիրել է մինչհեղափոխական Բելառուսի բանվոր դասակարգի ձևավորումն ու զարգացումը, ժողովրդագրական և ազգային կազմը, սոցիալ-տնտեսական վիճակը, աշխատանքի պայմանները։

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Абезгауз З. Е. Развитие промышленности и формирование пролетариата Белоруссии во второй половине XIX века. — Минск : Наука и техника, 1971. — 179 с.
  • Абезгауз З. Е. Рабочий класс Белоруссии в начале XX в. (1900—1913 гг.). — Минск : Наука и техника, 1977. — 168 с.

Համահեղինակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Гісторыя Беларускай ССР» (Т. 2; Мн., 1972).
  • «Исторические корни дружбы и единения украинского и белорусского народов» (Киев, 1978).
  • «История рабочего класса Белорусской ССР» (Т. 1; Мн., 1984),
  • «Гісторыя сялянства Беларусі» (Т. 2; Мн., 2002).
  • «Белоруссия в эпоху капитализма: Сборник документов и материалов: В 3 т.» (Мн., 1983-1990).

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Белазаровіч В. А. Гістарыяграфія гісторыі Беларусі : вучэбны дапаможнік. — Гродна : ГрДУ, 2006. — С. 288.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Czech National Authority Database
  2. Абезгаўз Залман Еўнавіч // Энцыклапедыя гісторыі Беларусі. У 6 т. — Т. 1.: А — Беліца / Рэдкал.: М. В. Біч [і інш.]; Маст. Э. Э. Жакевіч. — Мінск : БелЭн імя Петруся Броўкі, 1993. — С. 10—11.